
- Նախադասությանմիտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:
Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:-Ամբողջ ճանապարհին մենք ոչ մի անգամ կանգ չառանք խորհրդակցելու:
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:-Մեր արածն արդյունավետ աշխատանք չէր:
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:-Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:-Նրա մտադրությունը ճիշտ չհասկացան:
Նրան անլուրջ պատասխան տվեցին:-Նրան լուրջ պատասխան չտվեցին:
Այծերը էբենոս ծառից կարևոր են:-Այծերը էբենոս ծառից կարևոր չեն:
- Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու որոշակիորեն հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում էր ու ճամփա բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:
Խոտերի բույնը շատ լավ քողարկում էին:
- .Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր և գրի՛ր տարբերությունները:
Ա. Ամերիկացի գիտնականների հետազոտություններից պարզվել է, որ մարդն օրական միջին հաշվով կես ժամ խոսում է:
Բ. Մարդն օրական խոսում է միջին հաշվով կես ժամ: Դա պարզվել է ամերիկացի գիտնականների հետազոտություններից:
Ա. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով, որտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված: Բ. Լեհական Ենջուվեյ փոքրիկ բնակավայրն ամբողջ Եվրոպայում հայտնի է եզակի ժամացույցների թանգարանով: Այնտեղ չորս հարյուր ժամացույց է ցուցադրված:
Բ տարբերակում երկու պարզ նախադասություններ են, իսկ Ա տարբերակում մի բարդ նախադասություն է, որը կազմբված է երկու պարզ նախադասություններից:
4. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ: Դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)
Գառնուկը ջրհորում մի բան տեսավ այն, ինչ որ դաշտում տեսնելիս կփախչեր:
Պապն այդ օրը պատմում էր: Աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: : (ինչ որ)
Պապն այդ օրը պատմում էր այն, ինչ որ աղջիկը վաղուց էր ուզում իմանալ:
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը: Դա ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ:
(ինչ, ինչ որ)
Մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը, այն ինչ որ ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ։
Մրջյունը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ)
Մրջյունը մի ժամանակ մարդ էր, որ զբաղվում էր հացահատիկի մշակությամբ:
Պայմանը դա էր: Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)
Պայմանը այն էր, որ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Մի թռչուն չի կարող Եգիպտոս չվել, քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի:
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, որովհետև ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում:
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել:
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որ նրան հարցներ ճանապարհի մասին:
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որպեսզի քերականություն սովորիր:
- Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,որը սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ որ ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Ով մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,ինչ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,որը գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր,և երկրների կուսակալ:
Քանի որ նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
Այդ հնէաբանը,և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան: