Month: April 2024
Աշխարհագրական մեծ հայտնագործությունները
Եռանկյան միջնագիծ, կիսորդ և բարձրություն, հավասարասրուն եռանկյուններ
Դասարանական
Մայրը և գայլը
Մի վաղ առավոտ մի սոված գայլ պտտվում էր գյուղի ծայրին գտնվող տնակի շուրջը, երբ լսեց երեխայի լացի ձայնը տանից։ Հետո նա լսեց մոր ձայնը, որն ասում էր.
-Լռի’ր, երեխա, լռի’ր, վերջ տուր լացիդ, թե չէ ես կտամ քեզ գայլին։
Զարմացած, բայց հիացած այդքան համեղ ճաշի հեռանկարից՝ Գայլը տեղավորվեց բաց պատուհանի տակ՝ ամեն պահ ակնկալելով, որ երեխային տան իրեն: Բայց թեև Փոքրիկը շարունակում էր անհանգստանալ գայլը անցկացրեց օրը անկապ։ Հետո գիշերվա մոտ նա լսեց մոր ձայնը, նորից նա նստեց պատուհանի մոտ և սկսեց երգել և օրորել երեխային, որ նա քնի։
-Ահա երեխա ահա։ Գայլը չի կարողանա հասնել քեզ։ Ոչ ոչ հայրիկը նայում է և կսպանի նրան երբ նա մոտենա։
Հենց այդ ժամանակ հայրը հայտնվեց տան մոտ և Գայլը հազիվ կարողացավ փրկել իրեն շներից մի խելացի վազքով:
Մի հավատացեք այն ամենին ինչ լսում եք։
Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/024.html էջից
Տնային աշխատանք
Լաբ. աշխ. լծակի հավասարակշռության կանոնի ուսումնասիրում
Աշխատանքի նպատակը. Փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. լաբարատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ:
Լծակի կանոնը. Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին: Բանձևը կլինի F1/F2=l2/l1
Լծակը ամացրեցի ամրակալային այնպես, որ այն ազատ պտտվի ազատ պտտվի իր առանցքի շուրջը: Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքում: Պտտման առնցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց որևիցե տեղում, իսկ ձախ բազուկից կախեցի մեկ ծանրոց և այն տեղափոխելով գտա այն տեղը որտեղից կախելով լծակը եղավ հավասարակշռության մեջ:Չափեցի այս տեղերի և պտտման առանցքի հեռավորությունները՝ l1-ը 7 l2-ը: Ուժաչափով չափեցի երկու ծանրոցի և մեկ ծանրոցի վրա ազդող ուժերը: Արդյունքները գրանցեցի ներքևի աղուսյակում:

Այս փորձը կատարելուց հետո գալիս ենք այն եզրակացության, որ կանոնը ճիշտ է և գործում է։
Բալզակ. Մի շան պատմություն
Քանի որ մեր կրթահամալիրում մենք հանդիպում ենք ունենալու Բարզակ. Մի շան պատմություն գրքի գրող Լևոն Նեսի հետ ես կարդացի այդ գիրքը։
Գրքից շատ տպավորվեցի, այն ինձ շատ դուր եկավ։
Ընթերցելու ընթացքում Բալզակին մարդու էի նմանացնում, քանի որ նա զգում է այն բանրը, որոնք զգում են մարդիկ։ Ունենում էր նույն զգացմունքները ինչ մարդիկ։
Երբ նոր է ծնվում, իր մոր և եղբոր հետ ապրում է ընդհամենը մի քանի օր։ Հետո նրան տանում են իր մորից։ Եվ այդ պահից սկսվում է Բալզակի կյանքը։ Նա շատ բաների միջով է անցնում ունենում է տարբեր ընկերներ, ապրում է տարբեր տերերի հետ և տարբեր տեղերում։ Նա գտնում է իր իրական ընկերջը՝ Մինասին։ Նրա հետ 4 տարի ապրելուց հետո Մինասը մահանում է։ Բալզակը շատ ծանր է տանում։ Հետո Բալզակին պահում է Մինասի մոտ ընկեր Անդրանիկը։ Մինասի մահը լինում է Բալզակի կյանքի մեծ կորուստներից մեկը։
Այս գիքրը սովորեցնում է ճիշտ գնահատել ամեն ինչ, սիրել յուրաքանչյուր բան, լինել ազնիվ, բարի և հոգատար։