Բայի սեռ

Բայի սեռ

matem-1

  1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Ա նախադասությունները ներգործանան են Բ-ում՝կրավորական

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:

Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:

Դահլիճը լավ կահավորել էին:

Դահլիճը լավ կահավորվել էր:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

Մշակությաին շատ արժեքներ է ստեղծվել մեր ժողովրդների կողմից

  1. Տրվածբայերը դարձրու կրավորական: Ինչի՞ օգնությամբ դարձրիր:

Օրինակ`

գտնել – գտնվել, նետել – նետվել:

Գրել-գրվել, գրավել-գրավվել, ծեծել-ծեծվել, թրջել-թրջվել, թխել-թխվել, տաշել-տաշվել, վրդովել-վրդովվել, կապել-կապվել, սպանել-սպանվել, նկարել-նկարվել, կեղտոտել-կեղտոտվել:

  1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: –
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:

Այս նկարը պատին պապս է ամրացրել:-Այս նկարը ամրացվել է պապիս կողմից:

Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:-Այս գիրքը կարդացվել է նաև ընկերոջս կողմից:

Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:-Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից:

Տերը շանը կապել էր ծառից:-Շունը կապվելէ ծառից տիրոջ կողմից

Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:-Առավոտվա դեպքը պատմվում էր տարբեր ձևով տարբեր մարդկանց  կողմից:

Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:-Թեթև ցնցում գրանցվեցին արքերի կողմից
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:-
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:-Անտառում այդ երեխան գտնվել էր որսորդների կողմից:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:-Միշտ նույն երազից էր տղան կախարդվում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:-Քարերը տաշվում ու իրար կողքի էին դրվում վարպետի խնամքոտ ձեռքի կողմից:
Շինարարությունն ավարտին հասցրին:

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:

Օրինակ`
Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև  կրակելն աղվեսները փախան, որովհետև  անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում:-Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որովետև մարդիկ այնտեղ չեն գնում:
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը:-Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, որովհետև նա սիրում էր այն:
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց:-Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, որ բռնի իր որսին:
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև:Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, ինչպես կլիներ երկու հզոր մարտիկների միջև:
Ջուրը բակի ջրհորից բերեք:-Ջուրը բակի ջրհորից բերեք, որովհետև այն մաքուր է:

  1. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:

Թեկուզ նա հարգանքի արժանի մարդ է և մեծ հանրահայտություն ունի, այնուամենայնիվ նրա պահվածքը կասկածելի է ինձ համար:
Թեպետ ես հիմնականում ուշ եմ վեր կենում, սակայն այսօր ես արթնացա արևի հետ:
Չնայած որ շատ գիտելիքներ ունես, բայց միևնույն է պետք է պատրաստվես քննությանը:
Թեև նա հաշվի չէր առնում մնացածի կարծիքը արարքի վերաբերյալ, բայց և այնպես մտածում էր,  թե ճիշտ է վարվել:

Leave a comment