Ա) Դո՛ւրս գրեք այն արտահայտություններն ու նախադասությունները, որոնք նկարագրում են գլխավոր հերոսի հոգեվիճակը: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:
Նա շփոթված ծիծաղեց՝ նայելով մյուսներին: Բայց նրանք իրեն չէին նայում: Ժամացույցը կրկին ձեռքն առավ և դարձյալ ծիծաղեց:
Ես կարծում եմ նա շբոթված էր և դժբախտ պատահարը ազդեցություն էր ունեցել նրա վրա: Նա նյարդային և լարված էր նույնպես:
Բ) Բացատրե՛ք հետևյալ հատվածը՝ ուշադրություն դարձնելով ընդգծված նախադասության վրա։
-Իսկ հիմա՞:
Երիտասարդը իր ոչինչ չասող հայացքը հառեց մյուսներին, ապա կամացուկ շշնջաց՝ դեմքը խոնարհելով դեպի ժամացույցի սպիտակակապտավուն շրջանակը.
-Հիմա՞, հիմա ես գիտեմ, որ դա դրախտն էր
Այդ հատվածում նա նոր հասկացավ, որ մոր հետ լինելը, կուշտ ուտելը, մոր սերը ինչքան մեծ արժեք ունեին իր համար: Բայց նա սկսեց գնահատել դա միայն նրանից հետո երբ կորցրեց: