Գյուղացին քայլում էր դաշում ձմեռային մի ցուրտ առավոտյան: Գետնին պառկած էր օձ, որը փայտացած և սառած էր ցրտից: Գյուղացին գիտակցում էր թե ինչքան մահաբեր կարող է լինել օձը, և նա բարձրացրեց այն և դրեց իր գիրկը տքացնելու և կյանքի բերելու համար:
Շուտով օձը վերակենդանացավ և երբ բավականաչափ ուժ ունեցավ, խայթեց այն մարդուն որը այդքան բարի էր գտնվել իր հանդեպ: Խայթոցը մահացու էր և գյուղացին հասկացավ, որ պիտի մահանա: Երբ նա վերջին շունչն էր քաշում ասաց.
-Իմ ճակատագրից սովորիր չխղճալ սրիկային:
Թարգմանությունը կատարվեց՝ https://www.read.gov/aesop/094.html էջից: