Ամառային ճամբարի 3֊րդ օրվա լուսաբանում

Ամառային ճամբարի 3֊րդ օրվա լուսաբանում

Այսօր մեր ջոկատը պլանավորել էր անել խոհանոցային նախագիծ։ Օրվա առաջին ժամին մենք քննարկեցինք մեր` աշակերտներիս նախագծերը և թե երբ ենք դրանք իրականացնելու։ Հետո մենք գնացինք գնելու մթերքներ խոհանոցային նախագծի համար։ Մենք պատրաստեցինք փանքեյքներ, մրգեր ապակու մեջ և սենդվիչներ 🥪🍡🥞։ Ուտելիքները պատրաստելը հավես եղավ և շատ էլ համով ստացվեց 🙃։ Քանի որ, գործընթացը մի փոքր երկար տևեց վերջին 20 րոպեն մենք խաղացինք “պանտամիմա”։ Հավես անցավ, հուսամ այսպես կշարունակվի 🧩🧃🌮…