Բակային խաղերի նախագիծ

Բակային խաղերի նախագիծ

4² խումբը կազմակերպում է  բակային խաղերի նախագիծ։ Մենք առաջարկում ենք խաղալ անուն գոռոցի կամ ուրիշ հետաքրքիր խաղեր, որոնք բոլորս նախընտրում ենք։ Այս նախագիծը կարող ենք իրականացնել ցանկացած օր և ցանկացած ժամ։ Անուն գոռոցի խաղի կանոններն են`սկզբում պետք է ընտրվեն` անուն դնող, մատ պահող, շնորհավորող, առաջին գցող։ Նրանց բոլորից պետք է լինի միայն մեկ հոգի ։ Առաջին գցողը գնդակը գցում է օդ, և գոռում խաղացողներից մեկի անունը, եթե այդ խաղացողը գնդակը կարողանում է բռնել օդից, երբ այն հատակին դեռ չի դիպչել, նա կարող է ևս գոռալ խաղացողներից մեկի անունը։ Ում անունը գոռում են նա պետք է գնդակը բռնի և գոռա 《Ստոպ》, մինչ այդ խաղացողը բռնում է գնդակը,  մնացած խաղացողները փախչում են այդ խաղացողից ինչքան հնարավոր է հեռու, երբ խաղացողը գնդակը բռնում և գոռում է մնացած խաղացողները պետք է քարանան, գնդակով խաղացողը ունի 3 քայլ որոնցով կարող է մոտենալ մյուս խաղացողներին, եթե նա կարողանա գնդալը այնպես նետել որ այն դիպչի մի խաղացողի ուրեմն այն խաղացողին ում նա գնդակով դիպչել է ստանում է 1 ձու։ Իսկ եթե այն չդիպչի մարդուն, ուրեմն գրողին է 1 ձու գալիս։ Երբ ցանկացած խաղացող ունենում է 3 ձու, նրան պետք է անուն ընտրել։ Մատ պահողը պահում է իր մեկ ձեռքը և անուն դնողը յուրաքանչյուր մատին դնում է անուն (ոչ վիրավորական), այդ անունների մեջ անպայման պետք է լինի խաղացողի իրական անունը։ Գնդակը նետում են հերթով։ Այդպես շարունակում են ամբողջ խաղը։