
Այս ամառվա ընթացքում ես կարդացի մի քանի գիրք, բայց կներկայացնեմ դրանցից մեկը: Ես ընտրել եմ Ջոջո Մոյեսի «Աստղեր նվիրողը» գիրքը: Իմ կարծիքով գաղափարը այն է, որ դու կարող ես ինքդ՝ առանց ոչ մեկի թույլ տվության որոշումներ կայացնել, միշտ կարող ես ընտրել ճշմարտությունը եթե նույնիսկ այն քո ցանկություններին այդքան էլ համապատասխան չէ, ինչպես նաև դու միշտ կարող ես անել լավը և հաճույք ստանալ դրանից:
Էլիս Ռայթն ամուսնանում է ամերիկացի Բենեթ Վան Քլիվի հետ՝ հույս ունենալով փախչել Անգլիայում իր խեղդող կյանքից: Բայց փոքր քաղաք Կենտուկին արագորեն դրսևորվում է նույնքան փակ և անհետաքրքիր, հատկապես ապրելով իր ճնշող սկեսրայրի կողքին: Այսպիսով, երբ կանանց հայտարարվում է գրքեր հանձնել որպես Էլեոնորա Ռուզվելտի նոր շրջիկ գրադարանի մաս, Էլիսը ուրախությամբ ստորագրում է:
Առաջնորդը և շուտով Էլիսի ամենամեծ ընկերուհին Մարջըրին է, խելացի, ինքնաբավ կին, ով երբեք տղամարդուց թույլտվություն չի խնդրել որևէ բանի համար: Նրանց միանում են երեք այլ եզակի կանայք, ովքեր հայտնի են դառնում որպես Կենտուկիի «Փոքորսի գրադարանավարներ»:
Ինձ ամենաշատը դուր եկած կերպարներն են Մաջըրի Օ՛հեյրը և Ֆրեդերիկ Գիսլերը:
Մաջըրին շատ խելացի է, գրքասեր, ինքնաբավ օրիորդ է նաև լավ տիրապետում է ինքնապաշտպանությանը: Իմ կարծիքով նա չունի բացասական կողմեր բացի նրանից, որ երբեմն կարող է շատ գրգռվել և իր կարծիքը բամբ ձայնով շպրտել մարդու վրա:
Ֆրեդը (Ֆրեդերիկը) շատ դրական կերպար է: Նա իմ մոտ տպավորվել է որպես ամենաբարեհոգի կերպարը: Նա աշխատասեր է, շատ կարեկցող է՝ միշտ օգնում է բոլորին բոլոր հարցերում նաև պաշտպանում է անմեղներին:
Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունը այն լցված էր սիրով ♡‧₊˚: