
Ես այս ամառ գնացել եմ տարբեր վայրեր: Հիմնականում քայլել եմ Երևանյան փողոցներում և գնացել տարբեր այցելվող վայրեր, որոնցից են օրինակ՝ Կասկադը, Հանրապետության Հրապարակը, 2800-ամյակի այգին և այլն: Երևանում ամենագեղեցիկ և տպավորիչ բանը Հանրապետության հրապարակի երգող շատրվաններն էին: Դրանք ունեին հրապուրիչ տեսք և մեղմ «պարում» էին գեղեցիկ մեղեդիների և երգերի տակ: Ես ինչպես քաղաքում այնպես էլ քաղաքից դուրս եմ եղել: Այցելել եմ Խոր վիրապ, իջել եմ երկու փոսերն էլ և բարձրացել եմ Խոր վիրապի դիտակետը: Գնացել եմ Ծաղկաձոր, որտեղ հանգստացել եմ չորս օր: Նշեմ, որ այնտեղ օդը շատ ավելի թարմ էր քան Երևանինը: Ծաղկաձորում ես գնացել եմ Կեչառիսի վանական համալիր, Ծաղկաձորի զբոսայգի, որը գտնվում է անտառի մեջ (ի դեպ այնտեղ շատ համեղ ազնվամորիներ կան))), քայլել եմ Ծաղկաձորի փողոցներով և բարձրունք եմ բարձրացել, որը տանում էր դեպի Ծաղկաձորի նորակառույց «Սուրբ Խաչ» եկեղեցին: Ես իմ ժամանակը շատ լավ եմ անցկացրել և քաղաքում և քաղաքից դուրս: