
Առաջադրանք 1. <<Մաքուր նյութ՝ կերակրի աղի ստացումը քարաղից,
բաժանման տարբեր ֆիզիկական եղանակների կիրառմամբ>>
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Քարաղ, բաժակ, լաբորատոր կալան, ֆիլտրի թուղթ, Շոտի ֆիլտր, ցենտրիֆուգ, ապակե ձողիկ, ճենապակե թասիկ, սպիրտայրոց, լուցկի:
Աշխատանքի ընթացքը. 1. Նախ բաժակի մեջ լցրեք մոտ 5 գ մանրացրած քարաղ, ավելացրեք20 մլ ջուր և խառնեք ապակե ձողիկով: Ստացված պղտոր հեղուկը թողեք հանգիստ վիճակում, բաժակի հատակին կնստեն կավն ու ավազը, ինչու՞:
2. Ավազի վրայի պղտոր հեղուկը զգուշությամբ լցրեք մեկ այլ բաժակի մեջ և կատարեք զտում(ֆիլտրում), որպեսզի խառնուրդում մնացած չլուծված մասնիկները բաժանեք: Կատարեք զտումը ֆիլտրի թղթթով, Շոտի ֆիլտրով կամ ցենտրիֆուգով:
3. Ստացված թափանցիկ ֆիլտրատը (զտահեղուկը) լցրեք ճենապակե թասի մեջ, տեղադրեք կալանիօղի վրա: Վառեք սպիրտայրոցը, տեղադրեք օղիտակ՝ այնպես, որ բոցի արտաքին մասը հպվի թասի հատակին, լուծույթը տաքացրեք, և մերթ ընդ մերթ խառնեք ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասիմեջ լուծույթը թանձրանա և թասի պատերիննկատեք կերակրի աղի խորանարդաձև բյուրեղիկները, տաքացումը դադարեցրեք և թողեքայնքան, որ բյուրեղացումը ավարտվի:
Հարցադրումներ.
1. Քարաղից մաքուր նյութ՝ կերակրի աղի ստացման համար, ինչպիսի՞ բաժանման ֆիզիկական եղանակներ օգտագործեցիք, թվարկեք:
Ֆիլտրում, շոգիացում
2. Ինչպե՞ս կհիմնավորեք , որ ստացել եք մաքուր կերակրի աղ:
Կատարվեց գույնի փոփոխություն այսինքն տեղի ունեցավ քիմիական ռեակցիա և ստացանք աղ:
3. Խառնուրդներից մաքուր նյութերի ստացման ինչպիսի՞ ֆիզիկական եղանակներ գիտեք:
Ֆիլտրում, շոգիացում կամ այլ կերպ ասած բյուրեղացում
4. Գրի՛ր կերակրի աղի բանաձևը եթե հայտնի է, որ մոլեկուլը կազմված է նատրիումի և քլորի մեկական ատոմներից:
NaCl
5. Հաշվի՛ր կերակրի աղի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr)-ը:
Mr(NaCl)=Ar(Na)+Ar(Cl)=23+35.5=58.5