Իմ մասին . ݁₊ ⊹ . ݁˖ . ݁

Իմ մասին . ݁₊ ⊹ . ݁˖ . ݁

Ինչպես արդեն բլոգիս անվանումից հասկացաք՝ ես Անին եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ 8-րդ դասարանում: Պետք է նշեմ, որ շատ եմ սիրում դպրոցս և դասարանս (իր բոլոր թերություններով): Ունեմ տարբեր հոբբիներ, որոնք արդեն ավելի շատ ոչ թե հոբբիներ են այլ իմ կյանքի կարևոր մասն են կազմում: Շաաաա՜տ եմ սիրում կարդալ տարբեր ժանրերի գրքեր, մանավանդ դետեկտիվ ժանրի: Նույնիսկ այնքան շատ եմ սիրում կարդալ, որ երբ կարդում եմ չեմ լսում կողքս ինչ են ասում: Ամենասիրելի հեղինակս դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին է: Եթե համեստություն չանեմ պետք է ասեմ, որ արդեն կարդացել եմ ավելի քան հարյուր գիրք: Սիրում եմ բնությունը՝տարվա բոլոր եղանակներով: Նաև սիրում եմ նկարել և զբաղվել ձեռքի աշխատանքով: Սիրում եմ լսել երաժշտություն կամ երգեր, սիրում եմ քայլել փողոցներով և ճամփորդել: Դե, երևի այսքանը…