Հարցեր կրկնության համար

Հարցեր կրկնության համար

atem

Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:

Ֆիզիկական մարմինները մեզ շրջապատող իրերն են, դրանք լինում են կենդանի և անկենդան

Ի՞նչ է նյութ :

Նյութը այն է ինչից կազմված են մարմինները, լինում են օրգանական և անօրգանական։

Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

Մաքուր են այն նյութերը որոնք կազմված են մի քիմիական տարրից

Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:

Այն նյութերը որոնք կազմված են երկու կամ ավելի քիմիական տարրերից

Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:

Համասեռ և անհամասեռ

Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:

Այն երևույթը, որի ընթացքում կարող է փոխվել մարմնի ձևը, բայց ոչ բաղադրությունը։

Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական:

Այն երևույթը որի ընթացքում նյութի բաղադրությունը փոխվում է և առաջանում է նոր նյութ

Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:

Գույնի, համի փոփոխություն, հոտի առաջացում, նստվածքի առաջացում, ջերմություն անջատում կամ կլանում,գազի կլանում և այլ

Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները:

Մանրացում, խառնում, տաքացում

Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները:

Ագրեգատային վիճակ, համ, հոտ, գույն, եռման ջերմաստիճան, հալման ջերմաստիճան։

Ի՞նչ է ատոմը:

Ատոմը դա նյութի ամենափոքր, քիմիապես անբաժանելի մասնիկն է

Ի՞նչ է քիմիական տարրը:

Քիմիական տարրը դա ամեն ատոմի առանձին տեսակն է

Ո՞ր նութերն են կոչվում պարզ:

Այն նյութերը որոնք բաղկացած են մի տարրի ատոմներից:

Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:

Մետաղական և ոչ մետաղական (նաև մետաղանման)

Ո՞ր նութերն են կոչվում բարդ։

Այն նյութերը որոնք կազմված են երկու կամ ավելի տարրերից։

Ի՞նչ է մոլեկուլը:

Մոլեկուլը այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է նյութի հիմնական հատկությունները

Ի՞նչ է քիմիական բանաձև:

Քիմիական բանաձևը նյութի պայմանական գռարումն է, որը իր մեջ ներառում է տարրի անվանումը և ինդեքսները

Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):

Հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս թե քանի անգամ է տվյալ տարրը մեծ որպես միավոր ընդունված ջրածնի տարրից

Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):

Հարաբերական մոլեկուլային զանգված ցույց է տալիս տվյալ նյութի մեկ մոլեկուլի արժեքը

Ի՞նչ է քիմիական կապ, թվարկի՛ր տեսակները:

Քիմիական կապը դա փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև

Լինում է իոնային, Կովալենտային և մետաղական կապեր

Հաշվի՛ր միացությունների հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr)-ը:

HF

Mr(HF)=Ar(H)+Ar(F)=1+19=20

LiCl

Mr(LiCl)=Ar(Li)+Ar(Cl)=7+35.5=42.5

J2

Mr(J2)=2 Ar(J)=127+127=254

22. Տրված միացությունում՝ FeO, որոշի՛ր թթվածնի հետ միացած տարրի ատոմի օքսիդացման աստիճանը

Leave a comment