
անհատական նախագծերի քննարկում, լրացում։
- Կետերի փոխարեն տ, դ, կամ թ գրի՛ր:
Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընտրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:
- Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:
Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, գինեվաճառ, ոսկեվառ :
3.Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):
Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզին Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագագում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան
Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քառորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժտտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևեց լռություն: