Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ

mat

Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի

Կարդա՛ և մեկնաբանի՛ր

Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել,

ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,

արմատս ի՞նչ կանեք:

Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին

, թռիչքն արգելում եք,

բնում նստած ճտերին ի՞նչ կանեք

Ենթադրենք սպանում եք,

Ենթադրենք կտրում եք,

Ենթադրենք խփում եք,

Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:

Ստեղծագործության իմաստը երեևի այն էր, որ ինչքան ուզեն վատն անել ու ցավ պատճառել մեկին կյանքը միևնույն է շարունակվում է

ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ

Պատուհանս թակեց,

ասացի.

– Ո՞վ ես:

Ասաց.

– Արևը:

Անտարբեր ձգեցի պարանը…

Պատուհանս թակեց:

Ասացի.

– Ո՞վ ես:

Ասաց.

– Լուսինը:

Անտարբեր ձգեցի պարանը…

Պատուհանս թակեցին:

Ասացի.

– Ո՞վ եք:

Ասացին.

– Աշխարհի բոլոր աստղերը:

Անտարբեր ձգեցի պարանը…

Պատուհանս թակեց:

Ասացի.

– Ո՞վ ես:

Ասաց.

– Մի ազատ թռչուն:

Խանդավառ բացեցի պատուհանս…

Կարծում եմ բանաստեղծությունը փոխաբերական իմաստով է գրված: Արևը, լուսինը և աստղերը իրենց գործն ունեն և պարտավոր են դա անել, իսկ թռչունը ազատ էր և կարող էր անել ինչ ուզում է:

Leave a comment