Ֆրանսիայի դիվանագիտություն

Ֆրանսիայի դիվանագիտություն

matem 7

3 օր, Ֆրանսիային մոտ եվրոպական 3 ժողովրդավարություն»․ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է վաղը մեկնարկելիք Հայաստան, Հունաստան, Մոլդովա իր այցից։

«Վաղը կմեկնեմ Հայաստան, ապա Հունաստան և Մոլդովա։

Ֆրանսիական դիվանագիտությունը, իր երեք գործընկերների հետ, հանձնառու է աջակցել Եվրոպայում և հանուն Եվրոպայի խաղաղությանն ու ինքնիշխանությանը:

Հայաստանն ու Մոլդովան, քանի որ ընտրել են ժողովրդավարությունը, անկախությունը և ուղին դեպի Եվրոպա, բախվում են ապակայունացման փորձերի և անընդունելի ճնշման։ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին՝ պատմական գործընկեր երկրի, բարեկամ երկրի, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտմանը անսասան է։ Մեր համագործակցությունն ամուր է, և մենք այն է՛լ ավելի ենք ամրապնդում. աջակցում ենք Հայաստանի դիմակայունության համար ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը։ Մենք համագործակցում ենք նաև պաշտպանության հարցերում։ Հայաստանին աջակցողների Ֆրանս-հայկական նախաձեռնությամբ մենք պաշտպանելու ենք Հայաստանը։

Հաջորդը Հունաստանն է․ բացառիկ գործընկեր Ֆրանսիայի համար։ Ավարտվում է օլիմպիական և պարալիմպիկ շրջանը, ինչը շատ բան է նշանակում մեր երկու երկրների համար: Մեր համագործակցությունը Եվրոպայում և Միջերկրական ծովում արժեքավոր է վաղվա  եվրոպական մարտահրավերներին դիմակայելու համար: Մարտահրավերներից մեկը Եվրախորհրդարանի վերջին նստաշրջանում ընդունված՝ ապաստանի և միգրացիայի մասին պայմանագրի իրականացումն է։

Ես կավարտեմ իմ ճանապարհորդությունը Մոլդովայում։ Ես պատիվ կունենամ Գերմանիայի և Ռումինիայի հետ համանախագահելու Մոլդովային աջակցելու հարթակը, որը թույլ է տալիս մեզ շարունակել աշխատել Մոլդովայի անվտանգության և եվրոպական ապագայի ուղղությամբ։ Հստակ նախագծերը շարունակվում են, օրինակ, էներգետիկայի ոլորտում։

Եվրոպայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը վտանգված են: Իմ այցի այս երեք փուլերը ցույց կտան մեր հավատարմությունը ավելի միասնական, ավելի ուժեղ և ինքնիշխան Եվրոպային»

Leave a comment