Հրաշալի ձայնասկավառակը

Հրաշալի ձայնասկավառակը

mat

Կարդա՛ ,,Հրաշալի ձայնասկավառակը,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անծանոթ բառեր չկաին

2. Ինչպիսինն էր պատմվածքի հերոսը։

Աշխույժ, դրական, հետաքրքիր երեխա էր

3. Ի՞նչ ես կարծում , Վիլլին ճիշտ էր ծախսել իր փողերը։

Այո, իրականում դա իր աշխատավարձն էր և նա կարող էր ծախսել ինչպես ուզեր, բայց նաև կարող թր գնել հագուստ կամ սնունդ։

4. Մեկնաբանի՛ր միտքը․ Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.

-Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Տղայի մայրը պաշտպանում էր որդուն, որովհետև նա կարծում էր, որ տղան անիմաստ չի ծախսել գումարը այլ արժեքավոր իր է գնել, որը դեռ երկար կծառայի և կհիշեն այդ հրաշալի մեղեդիները։

5. Երբևէ երաժշտությունը այսպիսի կախարդիչ աղդեցություն թողել է քեզ վրա, պատմի՛ր սիրելի երաժշտության, երգի մասին։

Իրականում մի անգամ երբ ես պատահաբար առաջին անգամ լսեցի Մայքլ Ջեքսոնի “Earth song” երգի առաջին տողերը ես միանգամից ազդվեցի դրանցից (նույնիսկ նրա ձայնը այնքան հեւզիչ էր)։ Այդ երգը Երկիր մոլորակի մասին է, որը այսքան բաների միջով է անցել։ Այն շատ ազդեցիկ է և վայրկյանական ստիպում է մարդուն մտածել Երկրի ներկայիս վիճակի մասին։ (Խորհուրդ կտամ լսել այն)

Leave a comment