Տնային աշխատանք

Տնային աշխատանք

atem

1. Ավարտի՛ր դասարանական աշխատանքը:

2.Բլոգում պատմի՛ր կատարածդ փորձի մասին:

Փորձ քարաղից կերակրի աղի ստացում

3.Որոշի՛ր տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում.

ա )CO2 , H2Se, NO , SiO2,

CO2= C+4 O2-2

H2Se=H2+1 Se-2

NO=N+2 O-2

SiO2=Si+4 O2-2

բ) BaO, N2O5, P2O5, NH3

BaO=Ba+2 O-2

N2O5=N2+5 O5-2

P2O5=P2+5 O5-2

NH3=N-3 H3+1

4. Սովորի՛ր                                                            

  • Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին` ենթադրելով, թե միացությունը կազմված է միայն իոններից:
  • Օքսիդացման աստիճանը, ինչպես և վալենտականությունը կարող են լինել հաստատուն և փոփոխական։ Փոփոխական օքսիդացման աստիճանները միացություններում որոշվում են ըստ բանաձևի։  Հիշե՛ք, որ միացություններում տարրերի օքսիդացման աստիճանները որոշելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ սկզբունքները։
  • 1.Պարզ նյութերի մոլեկուլներում տարրերի ատոմների օքսիդացման աստիճանները միշտ հավասար է 0-ի։
  • 2. Ոչ մետաղների հետ առաջացրած միացություններում ջրածնի օքսիդացման աստիճանը հիմնականում +1 է, ակտիվ մետաղների հետ առաջացրած միացություններում՝ հիդրիդներում, –1 ։
  • 3. Թթվածինը միացություններում հիմնականում դրսևորում է –2–ի հավասար օքսիդացման աստիճան, պերօքսիդներում`-1, օրինակ’ H2O2,–ում թթվածնի օքսիդացման աստիճանը −1 է ։
  • 4. 1 ,2,3 րդ խմբերի գլխավոր ենթախմբերի մետաղների օքսիդացման աստիճանները հավասար են խմբերի համարներին։
  • 5. Միացություններում բոլոր ատոմների գումարային լիցքը հավասար է զրոյի։

Leave a comment