Day: September 20, 2024
Փափագ
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։
Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․
1. Բացատրի՛ր փափագ բառը։
ցանկություն
2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։
անմար, երկնագույն
3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն, հեռուեն, անոր բառերը։
լիներ, նա, այն, հեռուն, դրա
4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
սիրո զգացմունք
