Մարդու բնավորության տեսակներ

Մարդու բնավորության տեսակներ

matm

Ըստ խառնվածքի մարդիկ բաժանվում են չորս խմբի`սանգվինիկ,ֆլեգմատիկ,խոլերիկ ու մելանխոլիկ։

Սանգվինիկ — տաքարյուն.այս տիպին են պատկանում բարձր ակտիվություն ու ռեակտիվություն ունեցող մարդիկ ։ Նրանց բնորոշ է վառ արտահայտված դիմախաղը ու ակտիվ շարժումները։ Սանգվինիկները շատ եռանդուն են,միշտ ձգտում են նոր ասպարեզներում հադես գալ եվ ամենատարբեր իրավիճակներում չեն կորցնում իրենց հավասարակշռությունը: Նրանց համար միեւնույնն է այլոց կարծիքը:Միշտ գերադասում են ինքնուրույնություն ցուցաբերել,շատ հեշտ են շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ։Նրանց հեշտությամբ կարելի է վստահել,նրանց վարքը շատ ճկուն է,իսկ մտավոր կարողությունները`բարձր։Այսպիսի բնավորության տեր մարդիկ հեշտությամբ են կատարում այն աշխատանքները,որոնք պահանջում են մեծ պատասխանատվություն:Հիանալի մասնագետներ են կառավարման գործում։

Խոլերիկ-դյուրագրգիռ.խոլերիկները ևս չափազանց ակտիվ են,սակայն դժվար են զսպում իրենց հույզերը։Բռնկուն են,վարքի ճկունությունը բավական թույլ է,դրա հետ մեկտեղ համառ են՝միշտ ձգտում են հասնել իրենց նպատակներին։Նրանց բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունը։Նրանց ավելի հեշտ է աշխատել այն ոլորտներում, որտեղ պահանջվում է ճարպկություն ու արագություն։

Ֆլեգմատիկ-սառնարյուն.արտաքնապես շատ հանգիստ են և հավասարակշռված։Նրանց դժվար է հավասարակշռությունից հանել,քանի որ բավականին զուսպ են ,շատ դժվար են անցնում նոր աշխատանքի։Սիրում են կայունություն ու հաստատունություն։Արտակարգ իրավիճակներում դժվարությամբ են որոշումներ կայացնում։Նրանք օժտված են համբերատարությամբ,ինքնահսկողության մակարդակը բավականին բարձր է։ Դժվարությամբ են հարաբերություններ հաստատում մարդկանց հետ ։Նրանք հաճախ հետաձգում են առաջնային գործերը առանց հիմնավոր պատճառի։Ֆլեգմատիկները անփոխարիելի են մեծ համբերություն պահանջող գործերում։

Մելանխոլիկ-մելամաղձոտ.բնութագրվում է բարձր զգայնությամբ, ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրանց արժանապատվությանը։Նրանց բնորոշ է ցածր ձայնով խոսել,նրանք չեն կարող լավ ղեկավարներ լինել։Ակտիվ չեն,շուտ հոգնում են հատկապես միօրինակ աշխատանքից,վստահ չեն սեփական ուժերի վրա, դժվար են հաղթահարում խնդիրները ։Ընդհանրապես համարվում են թույլ խառնվածքի տեր մարդիկ։

Նկարագրված խառնվածքներից ոչ մեկը չի հանդիպում մաքուր տեսքով.յուրաքանչյուր մարդ իր մեջ պարունակում է բոլոր այս չորս խառնվածքները,պարզապես դրանցից մեկն է գերակշռում նրա բնավորության մեջ,և եթե տվյալ մարդը ֆլեգմատիկ է , դա նշանակում է,որ նրա բնավորության գծերի մեջ գերակշռում է ֆլեգմատիկ խառնվածքով մարդուն բնորոշ հատկանիշները,սակայն մյուս երեք խառնվածքներն էլ առկա են տվյալ մարդու բնավորության գծերի մեջ։

Օրինակ ես ինձ համարում եմ մեծամասմամբ  սանգվինիկ։ Ես իրոք կատարում եմ պատասխանատվություն պահանջող գործեր, գերադասում եմ ինքնուրույնություն ցուցաբերել և այլն։ Բայց նաև ինձ թվում է որոշ մեծ մասմամբ էլ խոլորիկ։ Բայց դե իհարկե այն երկու բնավորության գծերն էլ ունեմ։

Leave a comment