
Աշխատանք դասարանում
- Անհատական նախգծերի ներկայացում։
- Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:
Հարկ է նշել, որ գետնի ստորերկրյա տաք օգտագործման տեսակետից ողջ աշխարհին տեսանկյուն է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն գործածում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանում նաև մանդարին ու կիտրոն էլ կա: Լավագույն ջերմուկներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձրադիր վայր վառելիք հասցնելը շատ թանկ է արժենում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ ջեռուցեն հանքային ջրով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:
- Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) Պաշտպանել, պահպանել:
Նրա բնավորության մեջ էր մտնում ընկերներին պաշտպանելը: Մեր ընտանեկան հարստությունը արդեն երկար ժամանակ պահպանել են:
բ) Պատրվակով, շնորհիվ:
Բժշկի գնալու պատրվակով նա այդ օրը հանդիպման չգնաց: Լավ պատրաստվելու շնորհիվ նա հանձնեց քննությունը:
գ) Դրդել, մղել:
Ընկերս դրդեց ինձ կարդալ այս գիրքը: Քամին տերևները հեռու մղեց:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:
Օրինակ`
կռվել – վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:
Քամի, ձայն, վախ, գեղեցիկ, տգեղ, շատ, ցանկություն, ծիծաղել:
քամի-հով, հողմ, մրրիկ, փոթորիկ
ձայն-ծպտուն, հնչյուն, գոչյուն, կանչ, աղաղակ, ճիչ
վախ-երկյուղ, սարսափ, զարհուրանք, սոսկում
գեղեցիկ-սիրուն, գեղեցկագեղ, վայելչադեմ, աստվածագեղ
տգեղ-գեշ, տգեղադեմ, այլանդակ անճոռնի
շատ- առատ, բազում, բազմաթիվ
ցանկություն-բաղձանք, փափագ, տենչ, իղձ
ծիծաղել- խնդալ, ժպտալ, հռհռալ,ծաղրել
- Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`
ա)ավելի խոսակցական,
բ)ավելի վերամբարձ:
Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում : Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Վիթխարի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով:Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ ահռելի քարե սարերը մարդու ձեռակերտած են:Այն ժամանակ դրանք առանձին մեծ քարաբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում:
Երկրորդ տեքստը ավելի խոսակցական է իսկ առաջինը վերամբարձ: