
1. Պատմվածքի վերաբերյալ գրիր քո կարծիքը։
Այս պատմվածքը անարդարության մասին էր: Անարդարությունն էր այն, որ Սարոյանը պատժվում է ոչ մի բան չանելու համար , իսկ իրական մեղավորը` իր զարմիկը այդպես էլ մնում է անպատիժ: Պետք չէ մեղադրել մարդուն ինչ որ արարքների համար առանց ապացույցների մանավանդ երբ արարքը անուն ես դու հետո թափում ուրիշի վրա և այդպիսոց ծաղրում նրան:
2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Անծանոթ բառեր չկան
3. Վերաբերմունք արտահայտի՛ր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրի նկատմամբ և պատճառաբանիր:
Գլխավոր հերոս
Նա ինձ դուր եկավ։ Իր արդարությունով: Նա արդար էր, փորձում էր բացատրել իր արդարությունը, բայց միևնույն է իրեն չէին լսում և միշտ իրեն էին մեղադրում: Այն պատճառով, որ նա ճշմարիտ էր։ Նա չեր ժպտում այդ կեղծ ժպիտով բոլորի մոտ ինչը մեծացնում է իմ հարգանքը հերոսի հանդեպ։ Նրան վատն էին համարում, չարաճճի և չափ չունեցող, բայց նա իրականում այդպիսինը չէր:
Նա բարի էր, ճշմարիտ, ծիծաղելի և խելացի:
Զարմիկ Առաքը
Նա ինձ շատ անսիրտ և անչափ անամոթ է թվում։ Նա նույնիսկ լավ կատակ չեր կարողանում անել։ Չեմ ասի թե իրականում ինչքան չեմ սիրում իր պես մարդկանցից։ Որոնք անում են և չեն ասում, որ իրենք են դա արել և որոնք նետում են իրենց մեղքը ուրիշների վրա ապա ծաղրում տուժածին: Ովքեր ամեն ինչ կանեն միայն թե ջրից չոր դուրս գան և դրա հետ մեկտեղ մի լավ զվարճանան։
Միսս Դաֆնին և միստր Դերրինգրին
Նրանք երկուսն դաժան էին: Ինձ թվում է եթե տնօրենը սիրահարված չլիներ միսս Դաֆնիին նա շատ լավ էլ դաժանաբար կծեծեր տղային։ Իսկ միսս Դաֆնին հեչ հաշվի չէր առնում ուրիշի կարծիքը և շարունակում էր իրենը պնդել։