
Աշխատանք դասարանում
- Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:
Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի աղտոտումը (կեղտոտումը, աղտոտումը), որովհետև (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի յուրաքանչյուր (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի ընդարձակ (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է. առանձնացնել (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական խոշոր (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:
- Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
հերոսական, դյուցազնական
անընկճելի, անկոտրում
ընչազուրկ, ընչաքաղց,
սրընթաց, արագընթաց,
ճկուն, դյուրաբեկ, դյուրաթեք
- Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին ձգում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի սքանչելի (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղագեղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կերտվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի անտառոտ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը) փարատելու (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին հայտնի (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ հողածինների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցկություն (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:
- Ընդգծված բառերը փոխարինի՛ր տարբեր հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատիր:
Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:
Հեքիաթային աշխարհ է բացվում հսկայակամ քարայր ընկած մարդու առջև: Աշխարհի ամենախոշոր քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն զարմացնում են բոլորին: Քարանձավում գետնի տակ լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Այդ(նրա) ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի էակ(բան): Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ,(որ) չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:
2.Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:
Լավ ձին կերը կավելացնի,վատը՝կպակասեցնի :
Խելոքին մեկ ասա,անխելքին հազար ասա. :
Արդար մազը չի կտրվի,խարդախ գերանը կկոտրվի. :
Բոյը երկար,խելքը կարճ :
3.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Բազուկ, զատիկ, փող, վայրի:
Այսօր բազուկով ճաշ ենք ուտելու:
Իմ բազուկը երեկ ցավում էր դրա համար էլ չմասնակցեցի սպորտին:
Մի քանի օրից խատիկ ենք նշելու:
Ես այսօր շատ գեղեցիկ զատիկ եմ տեսել:
Մայրիկիցս մի փոքր փող եմ խնդրել գմումներ կատարելու համար:
Նա լավ էր փող նվագում:
Այդ վայրի մարդը ավելի շատ ոնց որ փրչոտ կենդանի լիներ:
Այդ տղան դասարանում ամենավայրին էր: