Լուսավորչի կանթեղը

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …

Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա

Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,

Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:

Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…

Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,

Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,

Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…

Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,

Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին

Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…

Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ

Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

 

1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա, հոն, ան, զանի, անկե, անոր։ 

Անիկա-այն, նա

Հոն-այնտեղ

Ան-նա

Զանի-կանի

Անկե-այնտեղից

Անոր-նրա

2. Բացատրի՛ տողերը՝ Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

Նա զգաց, որ իր հոգում մեջ հույս թ ծագում և այն մեծանում ու մեծանում է մինչև չի իրականանում։

3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։

Լուսավորչի կանթեղ, Սուրբ գերեզմանի լապտերներից մեկը, որ պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն և օգտագործվում է հատուկ ժամերգության ընթացքում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ շաբաթ օրը՝ Զատիկի նախօրեին, երբ նրանից վառում են Սուրբ լույսը, այնուհետև դրանից լույսը բաժանում բոլոր ներկաներին։ Կոչվել է ի պատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Հայաստանի լուսավորչի և համայն հայության առաջին կաթողիկոսի, որը հատկապես մեծարվում է ժամերգության ընթացքում՝ Սուրբ լույսի ստացման ժամանակ։

Leave a comment