Անհավասարաչափ շարժում

Անհավասարաչափ շարժում

matem4

1․Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում։

Երբ մարմինը փոխում է իր դիրքը մեկ այլ մարմնի նկատմամբ 

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ։

Օրինակ մարդու քայլելը, մեքենաների սլանալը և այլն

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը որի նկատմամբ  դիտարկվում է մեյ այլ մարմնի դիրքի փոփոխությունը։

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ։

Երբ մարմնի չափերը շատ անգամ փոքր են դիտարկվող շարժման համար բնութագրական հեռավորություններից այդ ժամանակ մարմնի չափերը հաշվի չեն առնվում

5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,ո՞ր դեպքում՝ոչ։

6.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ

Այն ճանապարհը որով մարմինը շարժվում է 

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։

Այն ճանապարհը որով մարմինը շարժվում է որոշակի ժամանակահատվածում 

8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ,ո՞րը անհավասարաչափ։

Հավասարաչափ շարժումը մարմնի որոշակի հավասար ժամանակահատվածում անցած հավասար ճանապարհներն են անհավասարաչափ շարժումը մարմնի հավասար ժամանակահատվածում անցած աբհավասար ճանապարհն է։

10.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

V=s/t

11․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

Մ/վ, կմ/ժ

12․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

s=Vt

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

t=s/V

14․Մեխանիկայի ո՞ր բաժինն  են անվանում կինեմատիկա։Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի  <<դինամիկա>> բաժինը

Մեխանիկան ունի երեք բաժին կինեմատիկա, դինամիկա և ստատիկա։

Մեխանիկայի Այն բաժինը որը ուսումնասիրում է մարմինների շարժումները առանց դրանց քննարկման կոչվում է կինեմատիկա։

Կինեմատիկ բառը առաջացել է հունարեն <<կինեմա>> բառից որը թարգմանաբար նշանակում է շարժում։

Մեխանիկայի այն բաժինը, որը ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման  և փոփոխման պատճառները կոչվում է դինամիկա։ Այն առաջացել է հունարեն <<դինամիս>> բառից,  որը թարգմանաբար նշանակում է ուժ։

15․Սահմանել աանհավասարաչափ շարժման միջին  արագություն։

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհը անցնելու ժամանակի հարաբերությունը անվանում են աանհավասարաչափ շարժման միջին արագություն

16․Գրել միջին արագության բանաձևը։

Vմիջ=s/t

Leave a comment