Քերականություն

Քերականություն

1727604445438577901004301794361

Աշխատանք դասարանում

1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Անցավ, կարող, գրի:

Մի տարի անցավ,  ինչ նրան չեմ տեսել։

Ա անցավ վերադարձավ տուն։

Խնդրում եմ տար այս պայուսակը, կարողին տուր։

Ես կարող եմ անդրադառնալ դրան հետո։

Գրի՛ շարադրությունդ։

Գրի մեքենան վաղուց չէր գրում։

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

Նա մտքի ծովն ընկավ և չնկատել, որ արդեն հասել է տուն։

Միշտ լեզուն փակ է պահում։

Ես հինգ մատի պես գիտեմ իմ դպրոցի դիրքը։

Ալարկոտ մարդը միշտ թևերը ծալած նստում է։

Նա էժան պրծավ այդ կռվից հետո։

Նա արցունքները կուլ էր տալիս, որ չլացի։

  1. Ընդգծվածդարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախենալու օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:

Խնդրում եմ հետևիր դպրոցի կարգին:

Նրա կարծիքով շատ էլ «կարգին» ֆիլմ էր:

Եթե շատ ծանրաբեռնի աչքերը հնարավոր է կուրանա:

Այդ մարդը իր հանցանքը ուրանում է:

Աղոտ կերպով մարդու կերպարանք նշմարեցի:

Շատ աղոտ ձուկ էր եղել:

Աղջիկը դպրոցից դուրս եկավ:

Այդ մարդը լավն էր, դուրս եկավ:

  1. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով,
բ) որպես դարձվածք:

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

Այնքան ջուր չէր խմել, որ լեզուն չորացել էր:

Նրա լեզուն չորացավ երբ տեսավ այդ ֆիլմը:

Երեխաները ջուրը չհասած բոբիկացան, շատ էին ուզում լողալ:

Հերիք է ջուրը չհասած բոբիկանաս, միշտ ամեն ինչից առաջ ես ընկնում:

Նրա ձեռքը քիչ էր մնում քո ականջին հասներ:

Նոր են այդ լուրերը ականջիս հասել:

  1. Ընդգծվածդարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը տեսնել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը պատերազմում էր հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտադրվեց  միայն նրա համար, որ ուզում էր թուզը համտեսել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանությանը խանգարել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն ճնշելով քաղաքները գրավելով, վառելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց:Քսերքեսը զայրացավ, հրամայեց նեղուցը ոչնչացնել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջախջախիչներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլխատել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդիկ հասկացան, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնարկեցին  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ միանգամից գնացին`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց  ու անցավ:

Leave a comment