
Ամեն մարդ ունի տարբեր պահանջմունքներ, առանց պահանջմւոնքների հնարավոր չի ապրել: Դա մեր առօրյա կյանքի պահանջմունքներն են, որոնք մեր օրգանիզմը ձգտում և պահանջում է: Օրինակ՝ ջուրը, սնունդը, քունը և այլն: Աշխարհում չկա մեկը, ով կարող է ապրել առանց այս պահանջմունքների: Կան նաև հասարակական և հոգևոր պահանջմունքներ: Տարբեր տարիքներում մարդիկ ունենում են տարբեր պահանջմունքներ: Օրինակ փոքրերի մոտ կան պահանջմունքներ խաղալիքների, ուշադրության, նոր զբաղմունքների և այլն: Պատանեկան հասակում պահանջմունքներն են էլեկտրոնային սարքերը, նոր վայրերի այցելությունը և ընկերների հետ շփումը: Իսկ չափահաս տարիքում պահանջմունքներն են՝ մասնագիտացված գիտելիքների ձեռք բերումը, լավ աշխատանքով ապահովումը, ընտանիքի ստեղծումը և առողջ ապրելակերպը: Պահանջմունքները բացի լավ կողմերից նաև ունեն վատ կողմեր: Պահանջմունքների վատ կողմերը կախվածություններն են:
Մարդը պետք է ինքն իրեն ճանաչի, այլ մարդկանց ներկայանալու համար, որ իր մասին ճիշտ կարծիք կազմեն: Մարդու ինքն իրեն իմանալը նաև օգնում է սեփական կարծիք ունենալ, և այն արտահայտել: Երբ դու լավ գիտես քո առավելությունները կարող ես օգտագործել և լավ նպատակի ծառայեցնել դրանք, իսկ թույլ կողմերիդ վրա աշխատել:
Տարբեր մարդիկ տարբեր ձև են ընկալում և ընդունում նոր միջավայրը: Կան մարդիկ, որ դժվար են սովորում նոր վայրին և դժվար հարմարվում: Բայց կան նաև մարդիկ, որոնք վստահ են իրենց մեջ և պատրաստ են նորից սկսել ամեն ինչ, այս անգամ էլ այլ վայրում: Նաև կան մարդիկ, որոնք մեկնում են այլ տեղեր իրենց երազանքների կամ նպատակների հետևից: