Տնային աշխատանք

Տնային աշխատանք

1727604445438577901004301794361

  1. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:

Արագավազ, սևամորթ, պարզունակ, նախշապատ, հիասքանչ, բնածին, գրքամոլ, ջերմակայան

  1. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս, հանրածանոթ, ձյունածածկ, երկրագունդ, կենսակերպ, հնավանդ, մտահոգ, բարենպաստ, ակնթարթ, լուսանցք:

հեռատես, հանրահայտ, ձյունափայլ, երկրապահ, կենսաբան, հնաբան, մտաբերել, բարեհաջող, ակնաբուժ, լուսամփոփ

  1. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:

ա) Այգեբաց, այգաբաց:

այգեբաց-խաղողի վազերը բացելը՝ հողից ազատելը այգի+ա+բաց, այգաբաց-լուսաբաց այգ+ա+բաց
բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել – նայել)

հայելի-ողորկ՝ հղկած մակերևույթ, որ ցոլացնում Է իր դիմացը գտնվող առարկայի պատկերը հայել+ի, հայացք-հայել հայել+ացք, աչքերը մի բանի վրա ուղղել, ծովահայաց- ծավ+ա+հայ+աց ծովի կողմն ուղղված
գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:

ակնթարթ-մի անգամ աչքը թարթելու տևողությունը ակն+թարթ, ակնդետ-աչքերը մի կողմ դարձրած դիտել ակն+դետ, ակնոց-աչքերին դրվող զույգ ապակիներով սարած՝ տեսողությունն ուժեղացնելու համար ակն+ոց
դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել)

քինախնդիր-վրեժխնդիր քեն+ա+խնդիր, վրեժխնդիր-վրեժի զգացումով տոգորված վրեժ+խնդիր, մանրախնդիր-մանրունքների ետևից ընկնող մանր+ա+խնդիր:

Leave a comment