Տեղային խպիպ

Տեղային խպիպ

Խպիպ, զոբ (լատիներեն՝struma), վահանագեղձի դիֆուզ կամ սահմանափակ մեծացումն է։ Այն կարող է պայմանավորված լինել ֆոլիկուլներում կոլոիդ հյուսվածքի չափից շատ կուտակումով, ֆոլիկուլյար էպիթելի գերաճով, շարակցա-հյուսվածքային հենքի գերաճով, լիմֆոիդային ինֆիլտրացիայով և այլ պատճառներով։ Թիրեոիդ էպիթելի գերաճը կարող է ընդգրկել վահանագեղձի պարենքիմն ամբողջությամբ (տարածուն, դիֆուզ խպիպ) կամ առանձին հատվածներ (հանգուցավոր խպիպ) և դիֆուզ -հանգուցավոր խպիպ։ Այսպիսով ըստ էության խպիպը դա ախտորոշում (դիագնոզ) չէ այս տերմինը ցույց է տալիս, որ առկա է վահանագեղձի այնպիսի հիվանդություն, որն ուցեկցվում է գեղձի ծավալի աստիճանական, կայուն մեծացմամբ, առանց գեղձի ֆունկցիոնալ վիճակի ճշտման։ Վահանագեղձի աննշան մեծացում նկատվում է սեռական հասունացման, դաշտանի, հղիության, լակտցիայի (կաթնատվության), դաշտանադադարի շրջաններում։

Շունը և պատը

Շունը և պատը

Ագարակում ապրում էին մայր շունը և իր քոթոթները։ Մայր շունը զգուշացրեց շնիկներին, որ երբեք չխաղան պատի մոտ։ Այնուամենայնիվ հետաքրքրասեր շնիկը գերադասեց նայել պատին։ Նա տեսավ ինք իր արտացոլանքը պատի վրա և ենթադրեց, որ դա այլ շուն է։ Նա սկսեց հաչել իր արտացոլանքի վրա և նա հասկացավ , որ այդ շունն էլ ընդօրինակեց իրեն։ Նա թռավ պատի վրա` կռվելու ուրիշ շնիկի հետ, նա գիտակցեց, որ չկա մեկ այլ քոթոթ։ Նա շարունակեց հաչել մինչև ագարակատերը չեկավ և պահպանեց նրան։ Շնիկը այլևս երբեք չմոտեցավ պատին։

Ուշադրություն դարձրեք ավելի իմաստունների նախազգուշացումներին:

Թարգմանությունը կատարվել է https://ourlittlejoys.com/blog/moral-stories-for-kids/?srsltid=AfmBOor7Tx18UX6mPonu2bmTomWo_comaRieEpMQnvmAgnKYsKps7JGQ էջից։(17-րդ տեքստ)