
1. Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:
Զուր չէ,(ճիշտ է) որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ որևէ մեկը(ոչ ոք) չի համեմատվի նրա հետ: Առյուծը թաքնվում(երևում),է զոհի վրա գաղտագողի(բացահայտ) է հարձակվում: Նա զգուշացնում (չի լռում )` զգուշացեք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք (իբրև) տիրակալ չէին: Մարդիկ հազվադեպ(հաճախ) չէին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ (և)ուժն ու համարձակությունը, ո՛չ (և) ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն(շատ չլինեն), կճղակավոր կենդանիների քանակը կավելանա( կպակասի): Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին(գրեթե ամբողջովին չպահպանվեցին): Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն(քիչ են): Սակայն մարդկանց սպասածը հակառակն( չեղավ), որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ, թույլ (ուժեղ)կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:
Այժմ առյուծների որսն արգելված է:(անարգել չէ)
Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են (մեծ չեն)ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:
2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ: Վարել, հարկ, տալ, մատ:
Նա հոգնեց մեքենան վարելուց: Նա էր վարում այդ հաղորդումը:
Հարկ եղած դեպքում կգնեմ թխվածքաբլիթներ: Մեր շենքը ունի յոթ հարկ:
Սու չե՞ս պատրաստվում տալ ինձ իմ պարտքը: Տատիկիս տալը վաղը գալու է մեզ այցելության:
Իմ բութ մատը վնասվել է: Ահա՛, շախ և մատ:
3. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:
Ա. Թվական, պատմություն, գրիչ, ազդեցություն, խորություն:
թվական-թիվ, ական
պատմություն-պատում, ություն
աղյուսակ-աղյուս, ակ
գրիչ-գիր, իչ
ազդեցություն-ազդել, ություն
խորություն-խոր, ություն
պատմություն-պատում, ություն
աղյուսակ-աղյուս, ակ
գրիչ-գիր, իչ
ազդեցություն-ազդել, ություն
խորություն-խոր, ություն
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
արևելք-արև,ելք
արևմուտք-արև,մուտ,ք
կենսագիր-կենս,ա,գիր
օտարամուտ-օտար,ա, մուտ
ծովագնաց-ծով, ա, գնաց
ինքնատիպ-ինքն, ա, տիպ
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:
արևելյան – արև, ել, յան
կենսագրություն – կենս, ա, գիր, ություն
արևադարձային – արև, ա, դարձ, ային
անուշահոտություն – անուշ, ա, հոտ, ություն
բազմատեսակություն – բազում, ա, տեսակ, ություն
կենսագրություն – կենս, ա, գիր, ություն
արևադարձային – արև, ա, դարձ, ային
անուշահոտություն – անուշ, ա, հոտ, ություն
բազմատեսակություն – բազում, ա, տեսակ, ություն
4.Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, փուշ:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, աշխարհագրություն:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, օդանավ:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, աջակողմյան: