Քերականություն

Քերականություն

1727604445438577901004301794361

Աշխատանք դասարանում

1. Գտի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:

ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:

բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:

Ա շարքի բառերը ունեն երկու արմատ, իսկ Բ շարքինը` երեք։

2. .Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանր չենթարկվող բառը:

ա) Փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև:

բ) Մեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, երազկոտ:

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:

3. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում / որոնք կարող ես/ և վերջում:

Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ,ուխտ, թիռ, թրջ(ել):

Մայրուղի, ուղղանկյուն, անաղտ, ախտահանիչ, ուղտանման, ուխտավոր, ուղղաթիռ, թրջանոթ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական (Իրան, ական), Միջերկրական(մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողի ինքնամաքրվելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և անօրգանական (ան, օրգան, ական) թափոններով (թափ, ոն), բնակավայրերում (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի հնարավորությունները (հնար, ավոր, ություն) նույնպես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոնները (թափ, ոն) աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդության (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Գիտատեխնիկական (գետ, տեխնիկա, ական) առաջընթացման (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի(մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն) արդյունք (արդյուն, ք) ունեցող միջոցներ ստեղծելու մասին:

3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող։

երկնաքեր, բարեմիտ, վատահամբավ, դյուրաթեք, խաժաչք, կենսասեր, հանրաճանաչ, կենսուրախ

Leave a comment