Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Ի՞նչ է մեզ հարկավոր, որպեսզի թևեր աճեն:

Հարկավոր է ձգտում:

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են մեղուները փեթակ ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:

Տեսե՞լ եք՝ ինչպես են կռունկները սեպաձև թռչում: Կռունկները ձգտում ունեն:

Իսկ ինչպես է առվակը սարն ի վար իջնում: Առվակը նույնպես ձգտում է:

Ոչ մի բան, նույնիսկ՝ քարը, գոյություն չունի առանց ձգտումի:

Ձգտում է Բնությունը, ձգտում է Տիեզերքը:

Մարդկության զարգացումը ձգտման արդյունք է:

Կանգառը մահ է, ռիթմից ընկնելը՝ սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝ նորի սկիզբ:

Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ ասել է ձգտման ուժ, իսկ մեր ներսում կա նաև այն իրագործելու ուղեցույցը:

Ձգտումն է ստեղծում գեղեցկություն և ներդաշնակություն ինչպես Երկրում, այնպես էլ՝ Երկնքում:

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Ձեր մաքուր ձգտումները ապագայի մասին հուշումներ են մեզ համար. հասկանում ենք, թե ինչ պետք է մենք անենք:

Տեսեք՝ ինչ գեղեցիկ են ասել իմաստունները:

Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:

Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է:

Ձգտումը արծվի թև է:

Մեկնաբանություն

Այս ստեղծագործությունում ներկայացված է, թե ձգտումը ինչպիսի արդյունքների կարող է բերել։ Ստեղծագործությունում մարդկանցից բացի նաև ցույց է տալիս, որ կենդանիներն էլ ունեն ձգտում։ Իսկ եթե մարդը չձգտի, շատ դադարներ տա, չաշխատի, չի կարող իր ուզածին, նպատակներին հասնել։ Այսպիսով գաղափարն այն է, որ պետք է միշտ ձգտել։