
Կարդա՛ ,,Լռություն,, պատմվածքի առաջին մասը և պատասխանի՛ր հարցերին։
- Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
չկան անհասկանալի բառեր
- Գրի՛ի քո կարծիքը այս հատվածի վերաբերյալ՝ Սկսնակների գլուխը տեղը-տեղին մտցնում են, որ չի կարելի ռինգից դուրս և առանց ձեռնոցի որևէ մեկին դիպչել: Էնտեղ, ուր սովորական մարդը հակահարված կտար` բոքսով զբաղվողը պարտավոր է ներողություն խնդրել ու նահանջել: Միայն քեզ հավասարի հանդեպ կարող ես ուժ կիրառել:
Ինձ թվում է այս հատվածում հեղինակը ուղում էր ասել, որ առաջինը՝ պետք չէ ինչ որ կատակից կամ խաղից դուրս լուրջ ինչ որ հարց լուծել ձեռքերով: Ես համաձայն եմ, որովհտև ինձ թվում է, որ երբ տղաները( ասում եմ տղաները քանի որ, հիմնականում տղաներն են) հարցեը լուծում են ձեռքերով, դա սխալ է, ախր կարելի է հարցը լուծել խոսելով: Բայց իրենցից ուղղակի սկում են “վախենալ”,ոչ թե մտածել, որ իրենց ասածը ճիշտը է: Եվ նաև կա տող որտեղ ասվում է, որ միայն քեզ հետ հավասարի հետ կռվիր: Իսկ այստեղ հեղինակը, երևի ի նկատի ունի, որ պետք չէ ավելի թույլերի դեմ ուժ կիռարել, դա ոչ թե տղամարդկություն է այլ ընդհակառը անլուրջ, անմտածված և վատ արարք:
- Ու էդ ջրհորի հատակում ես մարտի եմ բռնվել ստվերի հետ: Ես միայնակ եմ, թեև բոլորովին տխուր չեմ: «Միայնություն» ասելով մենք բոլորովին չենք պատկերացնում, որ կան իրարից շատ տարբեր միայնություններ:
Միայնությունը շատերը հասկանում եմ ինչպես լինել մենակ, առանց ինչ որ մեկի, որը գտնվում է անմիջապես քո կողքը: Բայց ոչ բոլորն են պատկերացնում միայնությունը, այնպես, երբ քո կողքին կան հազարավոր մարդիկ, բայց դու մաիյնակ ես:Ինչպես և միայնակ ես քո մտքերով:
Ի՞նչ է միայնությունը, ներկայացրո՛ւ քո պատկերացումները։
Միայնակ լինելը ինձ համար նա է, որ քո կողքին կան հազարավոր մարդիկ, բայց դու ոչ մեկին չես համարում հարազատ քո մտքերի հետ, բոլորը ծանոթներ են կամ բարեկամներ, բայց դու միայնակ ես: Կաս միայն դու, քո մտքերը և քո միայնությունը:
- Գրի՛ր քո կարծիքը Օձավայի և Աոկիի վեճի վերաբերյալ։
Աոկին այն մարդկանցից էր, որոնք հաճույք են ստանում այդպիսի բաներից, որպեսզի կարողանան իրենց ցուցադրել: Իսկ Օձավան ամենևին էլ չի համարում ձեռքերով հարցերը լուծելը ճիշտ: Նա ինքը ասում է, որ ռինգից դուրս կռվել (այն էլ առանց ձեռնոցի) չի կարելի: Երբ նա ինքնաբերաբար հարվածեց Աոկիին, նա իսկույն հասկացավ իր սխալը, չնայած որ համարում էր, որ այդպիսի մարդը հենց էլ արժանի էր այդ հարվածին: