
Ուվե անունով մարդը ստեղծագործությունը 59 տարեկան մի մարդու մասին է, որը միշտ մռայլ է և ամեն ինչից դժգոհ: Նա անկեղծորեն հավատում է, որ իր շուրջբոլորը անճարակներ են: Կնոջ մահից հետո միայնակ մնացած Ուվեն պարբերաբար փորձում է ինքնասպան լինել։ Բայց դա չի հաջողվում, քանի որ նրա նոր հարևաններն իր օգնության կարիքն ունեն։ Գրքում նաև ներկայացված են Ուվեի կյանքից կարևոր մասեր:
Հերոսներն են`
Ուվե — 59-ամյա փնթփնթան ամուրին, որը ստիպված է եղել թոշակի անցնել, չնայած այդ “հանգիստը” համարում է շատ անարդար և անշնորհակալ արարք իր հանդեպ
Սոնյան — Ուվեի մահացած կինը, որին Ուվեն շատ էր սիրում: Նա բացառիկ դրական լիցքերի աղբյուր էր:
Փարվանեն — Ուվեի նոր հարևանուհին, իրանական ծագմամբ հղի կին, որն ունի երկու երեխա
Պատրիկը — Փարվանեի ամուսինը
Ռունեն — Ուվեի նախկին ընկերը, որը դարձել էր նրա թշնամին ու հարևանը։ Չնայած նարնք շատ բան ունեն հիշելու և երբեմն էլ ընդհատում էին իրենց գժտվածությունը: Հիմա նա տառապում է հիվանդությամբ:
Անիտան — Ռունեի կինը, և Սոնյայի ամենամոտիկ ընկերուհին
Ադրիանը — Թաղամասի փոստատարը
Ջիմի — Ավելորդ քաշ ունեցող հարևանը
Ուվեի հայրը- որի նման նա աշխատեց հնարավորինս չափ լինել
Լենան-լրագրողուհին, որին հրապուրել էր Ուվեի, մի մարդու կյանքը փրկելը
Կատուն-որը մի դեպքից հետո միշտ Ուվեի կողքին էր
Միսարդը-Ադրիանի սրճարանի աշխատավայրի շեֆը
և երեխաները՝Նանանիսը և իր մեծ քույրը (անունը կարծեմ նշված չէր)
Մտքեր(խոսքեր), որոնք տեղիք են տալիս մտածելու՝
《Տարօրինակ երևույթ է մահը: Մարդիկ ապրում են ամբողջ կյանքում այնպես, կարծես այն գոյություն չունի, մինչդեռ այն ամենագլխավոր պատճառն է, հանուն որի, այնուամենայնիվ, արժի ապրել մեզ հասանելիք ժամանակի մեծ մասը: Մեզնից ոմանք, ժամանակի ընթացքում գիտակցելով, սկսում են ավելի տքնաջան, համառ ու հաստատակամորեն կառչել կյանքից: Ոմանց նույնիսկ անհրաժեշտ է մահվան մշտական ներկայությունը, որպեսզի գնահատեն այն ամենը, ինչ հակադրվում է մահվանը: Երբեմն մարդիկ այնքան մտահոգված են դրանով, որ շատ ավելի վաղ են հերթագրվում սպասասենյակում, քան այն իմաց կտա իր գալստյան մա սին: Մենք, իհարկե, վախենում ենք, բայց մեզնից շատերը սարսափում են, որ այն կտանի ոչ թե մեզ, այլ մեկ ուրիշի: Ամենասարսափելին այն է, որ մահը կարծես անտեսում է մեզ ու թողնում մենակ:》
《Ժամանակն էլ է տարօրինակ: Հիմնականում ապրում ենք գալիքով, Որ կատարվելու է մի քանի օրից, մի քանի շաբաթից, մի քանի տարուց: Եվ ցանկացածի կյանքում ամենացավոտ պահը հավանաբար այն գիտակցումն է, որ հասել է մի տարիքի, երբ ավելի շատ հետ է նայում, քան առաջ: Ու երբ այլևս առջևում ակնկալելու ոչինչ չկա, մարդ պիտի այլ բաներ գտնի, հանուն որոնց արժի ապրել։
Գուցե հիշողություններ: Հետճաշյա հանգիստ սիրելի կնոջ ձեռքը բռնած: Հողամասում նոր ծաղկած ծաղիկների բույր: Սրճարանում անցկացրած կիրակիներ: Գուցե թոռնիկներ: Մարդ սկսում է ապրել հանուն մեկ ուրիշի ապագայի: Եվ այնպես չէ, որ Ուվեն նույնպես մահացավ, երբ Սոնյան հեռացավ նրանից: Նա պարզապես դադարեց ապրել։》
《Երեկոյան նա նոր ամուսնացած մի երիտասարդ զույգի ցույց է տալիս Ուվեի ու Սոնյայի տունը: Կինը հղի է: Նրա աչքերը պսպղում են սենյակով անցնելիս, ինչպես կարող է ոգևորվել մայրը, որն իր աչքի առաջ պատկերացնում է սեփական սեփական զավակի ապագա մանկության հուշերը, որ սկիզբ են առնելու հենց այդ տանը: Ամուսինը, բնականաբար, այդքան ոգևորված չէ։ Հյուսնի սնի տաբատը հագին քով ոտքով ստուգում շրիշակների ամրությունը: Փարվանեն, անշուշտ,հասկանում է, որ դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ կնոջ աչքերից պարզ երևում է, որ որոշումն արդեն կայացված է: Բայց երբ երիտասարդը որոշում է հետաքրքրվել հայտարարության մեջ նշված «ավտոտնակով», Փարվանեն, նրան ոտքից գլուխ ուշադիր զննելով, գործնական գլխով է անում ու հարցնում, թե ինչ մակնիշի մեքենա է վարում: Ամբողջ ընթացքում առաջին անգամ երիտասարդն ուղղում է մեջքը, գրեթե աննկատ ժպտում, Փարվանեի աչքերին նայում անթաքույց հպարտությամբ, որ կա- րող է առաջանալ մի հատիկ բառից: -Սաաբ։》
Ինձ շատ դուր եկավ ստեղծագործությունը, այն շատ լավն էր։ Ստեղծագործությունը ստիպեց փոխել իմ կարծիքը մռայլ մարդկանց վերաբերյալ։ Նաև այն սովորեցնում է գնահատել ամեն ինչ: