Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Ի՞նչ է մեզ հարկավոր, որպեսզի թևեր աճեն:

Հարկավոր է ձգտում:

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են մրջյունները մրջնանոցում աշխատում: Նրանք տքնաջան կերպով կառուցում են իրենց պետությունը:

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես են մեղուները փեթակ ստեղծում, ինչպես են բզզալով հավաքում մեղրը: Մեղուները ձգտում ունեն:

Տեսե՞լ եք՝ ինչպես են կռունկները սեպաձև թռչում: Կռունկները ձգտում ունեն:

Իսկ ինչպես է առվակը սարն ի վար իջնում: Առվակը նույնպես ձգտում է:

Ոչ մի բան, նույնիսկ՝ քարը, գոյություն չունի առանց ձգտումի:

Ձգտում է Բնությունը, ձգտում է Տիեզերքը:

Մարդկության զարգացումը ձգտման արդյունք է:

Կանգառը մահ է, ռիթմից ընկնելը՝ սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝ նորի սկիզբ:

Մեզանից յուրաքանչյուրը գիտի՝ ինչ ասել է ձգտման ուժ, իսկ մեր ներսում կա նաև այն իրագործելու ուղեցույցը:

Ձգտումն է ստեղծում գեղեցկություն և ներդաշնակություն ինչպես Երկրում, այնպես էլ՝ Երկնքում:

Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու:

Ձեր մաքուր ձգտումները ապագայի մասին հուշումներ են մեզ համար. հասկանում ենք, թե ինչ պետք է մենք անենք:

Տեսեք՝ ինչ գեղեցիկ են ասել իմաստունները:

Ձգտումը Բարձրագույն Մտքի զարդն է:

Ձգտումը բոլոր քարանձավների բանալին է:

Ձգտումը արծվի թև է:

Մեկնաբանություն

Այս ստեղծագործությունում ներկայացված է, թե ձգտումը ինչպիսի արդյունքների կարող է բերել։ Ստեղծագործությունում մարդկանցից բացի նաև ցույց է տալիս, որ կենդանիներն էլ ունեն ձգտում։ Իսկ եթե մարդը չձգտի, շատ դադարներ տա, չաշխատի, չի կարող իր ուզածին, նպատակներին հասնել։ Այսպիսով գաղափարն այն է, որ պետք է միշտ ձգտել։

Կովերը և վագրը

Կովերը և վագրը

Չորս կովերն ապրում էին անտառում։ Նրանք լավ ընկերներ էին որոնք անում էին ամեն ինչ իրար հետ։ Ոչ մի այլ գիշատիչ չեր կարողանում սպանել նրանց սննդի համար։ Մի օր նրանք պայքարեցին և որոշեցին արածել տարբեր տարածություններում։ Վագրը նկատեց դա և որոշեց, որ հեշտ կլինի սպանել նրանց հինա։ Վագրը թաքնվեց թփերի մեջ և սպանեց կովերին մեկ առ մեկ։

Թվերի մեջ ուժ կա։

Թարգմանությունը կատարվեց https://ourlittlejoys.com/blog/moral-stories-for-kids/?srsltid=AfmBOor7Tx18UX6mPonu2bmTomWo_comaRieEpMQnvmAgnKYsKps7JGQ էջից։(22-րդ տեքստ)։

Ամփոփիչ աշխատանք

Ամփոփիչ աշխատանք

1. Ներկայացնել մարդու բջջի, հյուսվածքի կառուցվածքը:

Բջիջը կազմված է ցիպլոտազմայից, բջջաթաղանթից և կորիզից։ Հյուսվածքները դա բջիջների այն խմբերն են որոնք ունեն նույն հատկությունները և նույն ֆունկցիաները։ Կա հյուսվածքների 4 տեսակ` նյարդային, մկանային, էպիթելային և շարակցական։

2. Ներկայացնել օրգան, օրգան-համակարգերի կառուցվածքը և փոխադարձ կապը:

Օրգանները կազմված են հյուսվածքներից։ Օրգան համակարգերը իրենց հերթին կազմված են մի քանի օրգաններից,  իսկ օրգան համակարգերից կազմված է օրգանիզմը։

3. Գեղձերի տեսակները և ֆունկցիաները:

Լինում են արտազատական ներզատական և խառը գեղձեր։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են։ Իսկ ներզատական գեղձերը չունեն ծորաններ դրա համար արտադրում են նյութ`հորմոններ, որոնք մտնում են արյան մեջ և արյան հետ կատարում շրջանառություն օրգանիզմում։ Խառը գեղձռրը կատարում են երկու ֆունկցիաներն էլ

4. Ներկայացնել մեկ գեղձային հիվանդություն:

Օրինակ տեղային խպիպ

5. Ֆլեշմոբ

Կատարել եմ

6. Ներկայացնել կենսաբանության բաժնի հղումը:

https://hambaronline.school.blog/category/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-8/