Արբե՛ք

Արբե՛ք

matem

Շարլ Բոդլեր

Արբե՛ք

Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։

Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։

Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։

Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…

Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։

Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

1. Գրավոր մեկնաբանե՛ք ստեղծագործությունը։

Ես կարծում եմ հեղինակը ուզում է ասել, որ պետք է կյանքում մի հետաքրքրություն գտնել, որը կշեղի քեզ քո խնդիրներից և կտանի մի այլ աշխարհ: Եվ այդ աշխարհում դուք կզգաք ձեզ ազատ անհոգ և հանգիստ: Նույնիսկ եթե շատ մտածելու բան ունեք պետք է մի փոքր շեղել ինքդ քեզ և ուղղակի վայելել պահը:

Leave a comment