Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Մարդը ծննդյան օրից սկսած արդեն տարբեր խմբերի անդամ է: Այդ խմբերում անվերջ հաղորդակցվում են: Մարդկանց միջև հաղորդակցությունը լինում է հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր և այլն: Մարդկանց միմյանց հետ շփվում են տարբեր պատճառներով: Օրինակ՝ հետաքրքությունների պատճառով, նախասիրությունների պատճառով, արտաքին տեսքի, վարվելաձևի, մտավոր կարողությունների և այլն: Այս հատկանիշներով ստեղծվում է մարդկանց համագործակցությունը: Համագործակցությունը զարգացնում է փոխհարաբերվելու կարողություններ, որոնց կարիքն ունեն բոլորը: Դրանք նպաստում են ուրիշների կարծիքը լսելուն և հարգելուն, տարաձայնությունները խաղաղ կարգավորել կարողանալուն: Համագործակցությունը աշխատանքային կամ գործնական հարաբերություն է, բայց երբեմն լինում է, որ այն հասնում է բարձր աստիճանի և դու քեզ հետ համագործակցող մարդուն համարում ես բարեկամ: Դա իհարկե դրական գործընթաց է, բայց պետք է այնպես անել, որ չառանձնանաք խմբի մյուս անդամներից և չսկսեք ընկերոջը անհիմն պատճառներով այլ համագործակիցներից բարձր դասել կամ օրինակ նրա անթույլատրելի արարքները ներել: Այլապես այդիսի զարգացումը առաջ կբերի հակացություններ խմբում: Խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար անհրաժեշտ է՝ հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք, ազատ մրցակցություն, հնարավորությունների հավասարություն և այլն: Անհրաժեշտ է, որ այդ հակասությունները չվերածվեն հակամարտության, լարվածության և թշնամանքի: Ահա որոշ հասկացություններ, որոնք առնչվում են համագործակցության հետ, օրինակ՝ համեստություն, հավասարակշռություն, հավատարմություն, հոգատարություն, հուսալիություն և այլն:

Leave a comment