
Աշխատանք դասարանում
- Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Վստահել, համակրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
Վստահելի, համակրելի, դյութիչ, գրավիչ, հուզիչ, բարկացկոտ, վախկոտ, ամաչկոտ, պարծենկոտ
- Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցող, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցող, գույն ունեցող, թևեր ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:
Յոթգլխանի, երկերեսանի, երկփողանի, եռանդուն, բրդոտ, գունեղ, թևավոր, եռամյա, տասնամյա
- Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:
Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդու, թրթռող, հնչուն, շաչում, խոհում, դողդոջյուն:
- Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով ։
Օրինակ`
- Ահեղաշաչյուն փոթորիկ – Ահեղ շաչյունով փոթորիկ:
Քաղցրահնչյուն մեղեդի:-քաղցր հնչող մեղեդի
Քնքշաշրշյուն զգեստ:-քնքուշ շրշնջող զգեստ
Բարեհնչյուն ձայն:-բարի հնչող ձայն
Դառնահնչյուն ոռնոց:-դառը հնչող ոռնոց
Լրացուցիչ աշխատանք (տանը)
- Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեզու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:
Չնայած պարսից արքա Դարեհը տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա , ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի քանդակագործները մի հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:
Չնայած պարսից արքա Դարեհը ամուր ու անսասան տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` երախտագետ սերունդներ կունենա, ու նրանք իրեն կհիշեն: Նա անկրկնելի ու հավիտենական հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար լավագույն տեղ ընտրեց:
Քերմանշահի հովտում ձգվում է մի բնական լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա բեհիսթունյան Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` երկճյուղ ժայռի վրա, Դարեհի ամենախոշոր ու ամենամանրամասն քանդակագործները մի ինքնատիպ հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին քանդակված են ուղղաբերձ հասակով մարդիկ, որոնց խնամքով արված հարթաքանդակը աշխարհակալ Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է եռալեզու արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն եզակի արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:
Ձևափոխված տեքստը ավելի մանրամասն է ներկայացված:
- Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:
Ֆլորիդայի բարձր տեխնոլոգիական էլեկտրակայանի մի փորձառու աշխատակցուհի պատմում էր. «Նորաստեղծ Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել մեծ կտորների»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»՝ աշխարհում առաջին այդպիսիի տարօրինակ դեպքին: Բարդորեն ծրագրավորված էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի կաչևոր ռեակտորներում տարբեր տեսակի դժվար աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար նշանակալի հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա բարդ սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել: