Սիրելու տարիք

Սիրելու տարիք

Կարդա՛ ,,Սիրելու տարիք,, պատմվածքը և պատասխանի՛ր հարցերին։ 

Առաջադրանքներ

1. Գրի՛ր մգեցված բառեր բացատրությունը։

Սաստիկ -ուժգին

անքեն -ոխ չպահող

զարկ -սրտի բաբախյուն

քեն -ոխ, վրեժ

ոխակալ -վրեժխնդիր

կորով -ուժ

շեն -բնակավայր

հովեկ -ամառանոցավոր

հոծ -խիտ

թալուկ-ուժասպառ

երիցս -փոխ. իմաստ շատ

կալել -բռնել

2.  Մեկնաբանի՛ր մտքերը․ Ա․ Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։

Ես կարծում եմ հեղինակը ուզում է ասել, որ տղան իր տեղով դեմ էր կռվելուն, և չէր կարողանա առանց ուղեղի մթանգման մարդու աչքերին նայել և խփել, և եթե այդպես է ստացվում էր, որ իրեն էին առաջինը խփում, չնայած նա գիտակցում էր ,որ կա առավելություն առաջինը խփելու մեջ:

Բ․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։
նա իրականում ուներ բարի սիրտ և այդքան էլ չէր ուզում կռվել, բայց երբ հարցը սիրուն է վերաբերվում, հանուն սիրո մարդը կարող է անել ամեն ինչ: Եվ չնայած նա կռվում էր հանուն իր սիրո, միևնույն է չէր կարողանում առաջինը խփել դիմացինին:
Գ․ «Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։
Կարծում եմ, տղան ուզում է ասել նույնիսկ իր սիրելի զբաղմունքը կհետաձգվի այնքան ժամանակով մինչև նա չհասնի իր նպատակին:
Դ․ Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։
Եթե նույնիսկ նա վնասվածքներ կրած լիներ, կկարողանար աղջկա աչքերի մեջ նայել, աղջիկը կհասկանար նրան և չնայած նրա կորստներին կհամարեր, որ նա այդքան կորուստ է կրել միայն հանուն իրեն, և տղան այդ ժամանակ իրեն լավ կզգար:
3. Ներկայացրո՛ւ տղային՝ անդրադառնալով կյանքի, արդարության վերաբերյալ նրա մտքերին, տեսակետին։ Քո տեսանկյունից գնահատի՛ր տղայի մտքերը, արարքները։
4. Ինչպիսինն է հեղինակի պատմելու ոճը։
Կարծում եմ իրական գաղափարից մի փոքր շեղող: Առաջին անգամից չես կարողանում հասկանալ հստակ ինչի մասին է գաղափարը և նորից ես կարդում ստեղծագործությունը: Կոնկրետ իմ մոտ ստեղծագործությունը հասկացա երկրորդ անգամ ընթերցելիս:
5. Ինչո՞ւ է վերնագրված ,,Սիրելու տարիք,,։

Իմ կարծիքով պատմվածքը վերնագրված է սիրելու տարիք, քանի որ այնտեղ խոսվում է սիրո ու այն բանի մասին թե ինչի միջով ես դու անցնում սիրո համար: Անվանումը հավանաբար մեզ ուզում է հասկացնել, որ սիրելու տարիքը կգա այն ժամանակ երբ դու կհասկանաս որ պատրաստ ես անցնել այդ փորձությունների միջով հանուն քո սիրելիի։

Leave a comment