
Կարդա՛ ,,Շատ չհամարվի,, ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին։
Առաջադրանքներ
- Գրի՛ր մգեցված բառերի բացատրությունը։
կարպետ-գորգ
ձնաշունչ-ձյուն բերող
աղետ-դժբախտություն
բրեզենտ-անջրանցիկ կտոր
տնապահ-տունը պահպանող
տարերայնություն-տարերային բնույթով
հախուռն-բուռն
- Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
Կարծում եմ պտմվածքով հեղինակը ուզում էր ցույց տալ, որ ցանկացած մայր իրեն երջանիկ կզգա միայն իր ընտանիքի կողքին: Նա նաև շատ էր անհանգստանում իր միջնեկ որդու համար, որը այդպես էլ քաղաքից չեկավ: Չնայած, որ բոլորը եկել էին և ուրախանում էին նա միևնույն է անհանգստանում էր իր որդու համար: Բայց նա համարեց, որ բոլորը եկել են այդքանն էլ է մեծ երջանկություն՝ վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ, աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես։
- Բացատրի՛ր ստեղծագործության վերնագիրը, ո՞ր դեպքում են այդ արտահայտությունն օգտագործում, ի՞նչ են ուզում դրանով ասել։
Նշված վերնագիրը ժողովրդական խոսք է, որը նշանակում է ուրախությունը տխրության չվերածվի: