
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
Ի՞նչ բաժիններից է կազմված գլխուղեղը։
Մեծ կիսագնդեր, ուղեղիկ, երկարավուն ուղեղ, միջանկյալ ուղեղ, միջին ուղեղ, կամուրջ
Ի՞նչ գիտեք երկարավուն ուղեղի և կամուրջի գործառույթների մասին։
Երկարավուն ուղեղում գտնվում են կարևոր կենսական կենտրոններ, որոնց վնասվելը մահով է ավարտվում: Այն ունի նաև պաշտպանական ռեֆլեքսներ օրինակ՝ փռշտոցը, հազը, արցունքազատումը և այլն:
Կամուրջի ներքևում երկարավուն ուղեղն է իսկ վերևում միջին ուղեղը: Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդային կորիզներ, որանք նյարդավորում են դեմքի դիմախաղը, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը և այլն:
Միջին ուղեղի ինչպիսի՞ գործառույթ գիտեք։
Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։