Day: November 13, 2024
Թվական կրկնություն
- Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
Քառասունամյա, իննսունինը, տասներեք, տասներեքերորդ, վեց, չորս հազար չորս, առաջին, հիթսուն
- Փակագծումտրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:
Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետեր (կետ), ստանալ վեց հարյուր տոննա (տոննա) ճարպ, որը համարժեք է երկու հազար չորս հարյուր հեկտար (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
Հազար ինը հարյուր վաթսունմեկ թվականին արդեն Ասիայում վեց հարյուր ռնգեղջյուր (ռնգեղջյուր) մնաց (մնալ):
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում ինը հարյուր ծովափղեր էին խփվել (ծովափիղ) (խփվել):
Իրենց որսացած ինը հարյուր ծովափղերին (ծովափիղ) էլ թողել էին(թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ նախագարհները (նախագահ) հետևումեն (հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղերում (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն բաշխված (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամներում(գրամ):
3.Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:
Օրինակ`
Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: – Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:
Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի:
Գրքերից ամեն մեկը հարյուրական էջ ունի:
Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով:
Նրանք այդ օրը երեսուն-երեսուն կիլոմետր անցել էին անապատով:
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, մարդիկ օրական ծախսում են քսան-քսան լիտր ջուր:
Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում:
Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուր-չորս հարյուր լիտր ջուր են ծախսում:
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ:
Պայթուցիկները թաքցրել էին երեքերորդ տակառի մեջ:
Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Հյուրանոցի վաթսուն համարի սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:
Քաղաքի համար հարյուր տաներեք դպրոցը նոր է կառուցվել:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1.Փոխի՛ր թվականների գրության ձևը:
Բրազիլացի մի դերվիշ կարողացավ 115 օր սոված մնալ: հարյուր տասնհինգ
XIX դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին: տասնիններորդ
Ամբողջ XVII դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը: տասնյոթերորդ
Տաճարները 100-ական տարում էին կառուցվել: հարյուրական
Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան 7-8 հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում: յոթից, ութ հազար
Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց 1938 թվականին, երբ խփվեց ավելի քան 54 հազար կետ: հազար ինը հարյուր երեսունութ, հիթսունչորս հազար
2.Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:երեսունինն
Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:երեք հրյուր վաթսուներկու
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:վեցական
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:հիսուն
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:րդ-ն ավելորդ է
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII-րդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:րդ-ն ավելորդ է
3․ Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:
Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:
Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:
այսինչ, այդտեղ, այդպես, այդքան, այսքան, որպիսի, քանիերորդ, այսպես, որերորդ, ինչպիսի, ինչպես