
Պատմվածքը յուրօրինակ էր: Գրված էր այն հետաքրքիր վոճով: Կարծում եմ պատմվածքը ուզում է ցույց տալ, որ երբեմն մարդիկ շփման ժամանակ փորձում են լինել դիմացինի նման կամ դուր գալ դիմացինին: Այստեղ աղջիկը ներկայացել էր, որպես հարուստ անձնավորություն, իսկ տղան, որպես սովորական մարդ: Կարծում եմ այդպես ներկայանալու պատճառն դիմացինին դուր գալն է: Տղան կարծում էր, որ աղջկան դուր չի գա այդպիսի բարձր խավի տղամարդու ներկայացումը կամ աղջիկն իրեն փողի համար կօգտագործի։ Իսկ աղջիկը մտածում էր, որ տղան ռեստորանում աշխատողի հետ չէր ուզենա հարաբերություններ ստեղծել, դրա համար ներկայացավ ունևոր, որ տղան բարձր կարծիք ունենա նրա մասին։ Իմ կարծիքով, եթե նրանք իրենց իրական կերպարանքներով ներկայանաին, այդ ամենը չէր վերջանա իրենց բաժանումով: Պատմվածքի իմաստն այն է, որ քո ինքնությունը կեղծավորելով, ոչ թե մարդկանց դուրը կգաս այլ այդ կերպ շփումը կվերացնես, քո արարքից կհիասթափվեն: