
Նոր մշակույթի առաջացման պատմական պայմանները:
Վերածննդի մշակույթի առաջացումը կապված էր քաղաքների և ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետ։ Քաղաքների հարուստ առևտրականներն ու արհեստավորները իրենց հարստության մի մասը ծախսում էին շքեղ պալատներ, շենքեր կառուցելու, երեխաներին կրթության տալու համար։ Աճեց մի շարք մասնագետների՝ ճարտարապետ, ճարտարագետ, նկարիչ, ուսուցիչ, պահանջարկը։ Մինչև նոր մշակույթի երևան գալը միջնադարի մտածողները առավելապես գրում էին Աստծո մասին, իրենց խնդիրն էին համարում դավանաբանական հարցերի պարզաբանումը։
Իտալիայի քաղաքների տնտեսական և մշակութային բուռն զարգացումը փոխեց վերաբերմունքը հոգևոր և աշխարհիկ կյանքի հանդեպ: XIV դարից սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու մոռացության մատնված անտիկ մշակույթը և օգտագործելու դրա կարևոր նվաճումները։
Վերածննդի բովանդակությունը
Սկիզբ առնող նոր մշակույթի ներկայացուցիչները խոնարհվում էին հունահռոմեական արվեստի և գիտության առջև, այն համարում էին մշակույթի «ոսկեդար»։ Վերածննդի գործիչներն ուսումնասիրում էին ոչ միայն Սուրբ Գիրքը, այլև անտիկ հեղինակներին, որոնց ուշադրության կենտրոնում հիմնականում մարդն էր։ Դասական լատիներենը դարձավ պաշտոնական հաղորդակցության ու գիտության լեզու:Վերածննդի ներկայացուցիչները սկսեցին հետաքրքրություն դրսևորել մարդու և նրա երկրային կյանքի նկատմամբ։ Մարդը դարձավ նոր մշակույթի ուսումնասիրման և ճանաչողության առանցքը։ Այդ պատճառով Վերածննդի գործիչներին սկսեցին անվանել հումանիստներ: Հումանիստներն իրենց հիմնական նպատակը
համարում էին մարդուն ճանաչելը։ Նրանց կարծիքով մարդն ունի արժանապատվություն, անհատական արժեք և ամեն ինչի հասնելու ունակություն: XV դ. հումանիզմը վերածվեց մշակութային շարժման, քանի որ հումանիստներն իրենց գաղափարները տարածում էին հասարակության տարբեր խավերում։ Այսպես սկսեցին վերածնվել անտիկ հասարակության բազմաթիվ արժեքներ։ Ահա թե ինչու XIV–XVII դդ. առաջին կեսն ընկած ժամանակաշրջանը ստացավ Վերածնունդ (Ռենեսանս) անվանումը:
Առաջադրանք 1
Սովորել դասը և պատասխանել հարցերին
- Ի՞նչ է նշանակում Վերածնունդ:
Այդ ժամակահատվածում սկսեցին վերածնվել բազմաթիվ անտիկ հասարակության արժեքներ և դրա պատճառով այդ ժամանակահատվածը անվանվեց վերածնունդ:
- Ովքե՞ր էին հումանիստները:
Հումանիստներ անվանում էին վերածննդի գործիչներին, որոնց ուսումնասիրությունները և ճանաչողումները հիմնված էին մարդու և նրա կյանքի վրա: