Ծերունին և ծովը

Ծերունին և ծովը

 

1. Բնութագրի՛ր տղային՝ տեքստից մեջբերումներ անելով:
 
«Անհրաժեշտ է ջրի պաշար ապահովել նրա համար, նաև օճառ ու մի լավ երեսսրբիչ։ Ինչպե՞ս մինչև հիմա չեմ մտածել այս մասին։ Նա կարիք ունի նոր վերնաշապիկի, ձմեռային բաճկոնակի, որևէ ոտնամանի ու էլի մի վերմակի»
 
Այս տողերը բնութագրում են տղայի նվիրվածությունն ու նրա բարեհոգի լինելը:
 
Վաղուց արդեն ոչ մի ուռկան չկար. տղան հիշում էր, թե երբ ծախեցին դա։ Սակայն երկուսն էլ ամեն օր ձևացնում էին, թե իբր ծերունին ուռկան ունի։ Չկար նաև մի աման բրինձն ու ձուկը, և տղան այդ էլ գիտեր։
 
Տղան հավատում էր ծերունուն: Այստեղ  բնութագրված է նրա հավատը, որ ծերունին բախտի կարժանանա, չնայած որ զրկվել է որոշ բաներից:
 
2. Առանձնացրո՛ւ ծերունու նկարագրությունը: 
 

Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։

Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։

 
3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։ 
 
Այս խոսքերը նկարագրում են, ոչ չնայած նա ծերունի էր, միևնույն է ուներ անսահման սեր դեպի ծովը և ներքուստ իրեն երիտասարդ էր զգում:
 
4. Մեկնաբանի՛ր՝ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
 
Նա հասկանում էր, որ հիմա լիովին հանգիստ է և այդ հանգստությունը, նրան ո՛չ ամոթ էր պարգևում ո՛չ անարժանապատվություն:
 
 
Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…
 
Այո, ծերունին ճիշտ է: Եթե դու սկսում ես շատ պարտք խնդրել, սկսում ես սովորել ամեն անգամ խնդրելուն, իսկ խնրելը արդեն տանում է դեպի ողորմություն խնդրելը:
 
 
 

Leave a comment