Կրիան ու կարիճը
Մի անգամ կարիճը խնդրեց կրիային անցկացնել իրեն գետը։Կրիան մերժեց, բայց կարիճը աղաչեց նրան։
-Լավ , -համաձայնեց կրիան,- միայն խոսք տուր, որ ինձ չես խայթի։
Կարիճը խոսք տվեց։ Այդ ժամանակ կրիան դրեց նրան իր մեջքին և սկսեց լողալ։
Կարիճը ամբողջ ճանապարհին խաղաղ նստած էր, բայց երբ մոտեցան ափին, նա կրիային խայթեց։
-Ինչպե՞ս չես ամաչում, կարի՛ճ․ չէ՞ որ դու ինձ խոստացել էիր,- բղավեց կրիան։
-Հետո՞ ինչ,- սառնասրտորեն ասաց կարիճը կրիային,- ասա ինձ՝ ինչու՞ համաձայեցիր ինձ գետն անցկացնել՝ իմանալով իմ բնավորությունը։
— Ես միշտ օգնում եմ յուրաքանչյուրին․ դա է իմ բնույթը,- ասաց կրիան։
— Ի՛մ ընկեր,- պատասխանեց կարիճը, — քո բնույթը բոլորին օգնելն է , իսկ իմը՝ խայթելը։ Իսկ ինչո՞ւես քո բնույթը ներկայացնում մեծ բարություն, իսկ իմը՝ ստորություն։

Վերլուծություն
Եթե դու մի մարդու բնավորությունը լավ գիտես և չես ուզում անել այն ինչ նա ասում է, չպետք է համաձայնվես նրա հետ ինչքան էլ նա աղերսի, և նույնիսկ եթե քո բնավորությունն է բոլորին օգնելը:
Աշխարհը և մենք
Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ պալատ մտավ մի շուն: Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական արտացոլանքների հետ պայքարում:
Ինչ վերաբերմունք դու ցույց ես տալիս շրջապատին, աշխարհին այդ նույն ձևով կվերաբերվեն քեզ: Նաև իմնաստը նա էր, որ մեր գլխավոր թշնամին մեր ներքին վատ “ես”-երն են: