Ծերունին և ծովը

Ծերունին և ծովը

1. Ի՞նչ էր ծովը ծերունու համար:
Ծովը ըստ նրա այն է ինչի համար նա ծնվել էր: Նա անսահման սիրում էր ծովը, իր ամեն ինչով:
2 . Ներկայացրո՛ւ  ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ:
Ծերունին իր ասելով “հարգում” էր ձկանը, բայց բնականաբար ուզում էր սպանել: Ծերունին կապվել էր ձկան հետ և արդեն համարում էր նրան իր “ազգականը”: Նաև մտածում էր, որ ձուկը խելացի է վարվում (բնականաբար ձկան տեսանկյունից), նաև որ, փորձված է՝ մի քանի անգամ երևի ընկել էր խայծը, բայց դեռ ողջ դուրս եկել: Նա նաև մի պահ խղճաց ձկանաը և ուզեցավ ուտելիք տալ, բայլ քանի որ դա իր նպատակին չէր համապատասխանում չարեց նման բան:
3. Դուրս բեր հատվածներ, որոնք կարծում ես, կարևոր են:
«Ավելի վատ բաներ էլ են պատահել ինձ,— մխիթարում էր նա իրեն։— Ձեռքս շատ թեթև է վիրավորված, մյուսն էլ կարկամումից այլևս չի փետացել։ Ոտքերս լավ են։ Եվ ուտելիքի տեսակետից էլ իմ վիճակը շատ ավելի լավ է, քան ձկանը»

Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։ Իսկ երբ բախտը գա, ես պատրաստ կլինեմ

— Երանի՜ տղան հետս լիներ։

— Ես աստծուն չեմ հավատում,— ասաց նա։— Բայց տասն անգամ «Հայր մեր» և նույնքան էլ «Սուրբ կույս» կասեմ այս ձուկը բռնելու համար։ Խոստանում եմ՝ ուխտ գնամ Կոբրենի տիրամոր վանք, եթե իսկապես բռնեմ դրան։ Խոսք եմ տալիս։

Leave a comment