
Արժեք ասելով ես հասկանում եմ մարդու գործողության կարևորությունը իմ կյանքում: Դրանք են՝ սերը, արդարությունը, ազատությունը, բարությունը, խաղաղությունը, կրթությունը: Մարդու արժանիքների նշանակությունն կարող են տարբեր լինել, կախված մարդուց, նրա փորձից ու նաև կրթությունից: Օրինակ մարդիկ կան որոնք աշխատանքը համարում են արժանիք և եթե մարդը չի ունենում աշխատանք արհամարհում են: Իսկ կան մարդիկ որոնք արժանիք են համարում հարստությունը, բայց ըստ իս նյութական արժանիքները այնչափ կարևոր չեն ինչքան հոգեկան արժանիքները: Շատ կարևոր արժանիք եմ համարում նաև ընտանիքը և ընկերությունը, նրանք ամեն ինչ կանեն քեզ համար: Դու գնալով փոխվում ես և քո արժանիքները սկսում են փոփոխվել, բայց կան արժանիքներ որոնք չեն կորցնեի իրենց նշանակությունը՝սերը, արդարությունը, ազատությունը, բարությունը, խաղաղությունը, ընկերությունը և այլն: