Մեկնաբանություններ կրթահամալիրի գործող ամսագրերի նյութերից

Մեկնաբանություններ կրթահամալիրի գործող ամսագրերի նյութերից

Հիշարժան Օրերը Ճամբարում։ Էվա Մխիթարյան

Կարդացի այս շարադրությունը: Այստեղ նկարագրվում էր ճամբարի ամբողջովին դրական կողմերը: Նկարագրվում էր այն, որ ճամբարում դու կարող ես ձեռք բերել ընկերություն, թիմային վոգի, բնության հանդեպ սեր, հմտություններ և արժեքներ սովորելու վայր: Հեղինակը նկարագրում է այն հիմնական բաները որոնք տեղի են ունենում ճամբարում:

<<Իմ գիրքը>> նախագիծ:Լիլի Ալեքսանյան

Ես նույնպես կարդացել եմ այդ գիրքը՝ Բալզակը, որի մասին պատմում է հեղինակը այստեղ և ինձ հետաքրքրեց թե ինչպես է այն երեևում այլ մարդու տեսանկյունից:Կարծում եմ շատ մանրամասն ներկայացված էին գրքի բոլոր գործողությունները, հերթականությամբ: Բայց հեղինակը մոռացել է գրել ըստ իս ամենակարևորը՝ գաղափարը, որը ուզում էր տալ մեզ գիրքը:

Երա՞զ, թե՞ իրականություն

Շարադրությունը շատ հետաքրքիր էր: Այն ուներ նաև հոգեբանական կողմ: Այնպես էր շարադրված, որ խորասուզվես մտքերի մեջ և հասկանաս մտքերի ասելիքը: Շարադրությունը խոսում է ինքնության որոնման մասին՝ երբ մարդը մթության մեջ փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ, ու վերջում հասկանում է, որ այն, ինչ գտնում է, իր իսկ արտացոլանքն է։

Leave a comment