
1․Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի <<դինամիկա>> բաժինը։
Այն ուսումնասիրում է տարբեր շարժումների առաջացման և փոփոխման պատճառները:
2․Նյուտոնի առաջի օրենքի ձևակերպումը:
Մարմինը պահապանում է իր դադարի կամ ուղղաձիգ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները հավասարակշռված են:
3․Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Մարմնի արագության փոփոխության պատճառը ուժն է
4․Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը,գրել բանաձևը
Մարմնի արագացումը ուղիղ համեմատական է մարմնի ուժին և հակադարձ համեմատական զանգվածին:
F=m·a
6․Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս։
Իմպուլս կոչվում է այն ֆիզկական մեծությունը որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին
7․ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։
p=mv
8․ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
1 կգ·մ/վ
9․Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ
Մարմինների համակարգը կոչվում է փակ եթե այդ համակարգի մարմինները չեն փոխազդում արտաքին մարմինների հետ կամ եթե փոխազդում են դրանց փոխազդեցությունը այնքն փոքր է, որ կարելի է անտեսել:
10.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգի մարմինների իմպուլսների գումարը անկախ այդ մարմինների փոխազդեցությունից չի փոխվում
11.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:
Անվանում են այն շարժումը որի ընթացքում մրմնի մի մասը անջատվում է մարմնից որոշակի արագությամբ որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղղված արագություն