Դերանուններ

Դերանուններ

matem

  1. Դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Ընկերդ
Իմ որսն իր ոտքով եկավ: Որսս
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը: Ծովափի բնակիչներս
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:  Ամենաուժեղ մրզիկդ
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:  Ծեր որսորդս
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել: Շնորհալի տղաներդ
Քո սիրտը քա՛ր է, քար: Սիրտդ
Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա: Ձեռքդ

2.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ  է նշանակում.

ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր.

Երկրի բնակիչներս շատ  անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:Մենք

Մեծերդ մեզ` երեխաներիս անընդհատ փոխել եք ուզում: Դուք, մեր
Շուրջս ոչինչ չեմ նկատում:  Իմ
Ինքս էլ լճի ափին լինել շատ եմ սիրում:  Ես
Կենդանու հետքերն ինքդ կնկատես թաց գետնի վրա:դու
Աչքներդ լույս լինի: Քո

  1. Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր:

Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Իր սանիկի խոսելու ընդունակությունը զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում նրա (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս նրանք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րդ դարի բոլոր ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Ամբողջ աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած բոլոր նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Կարդա՛

Դերանուններն ըստ կազմության լինում են պարզ (ես, այս, ուրիշ) և բաղադրյալ (այստեղ, ինչպես): Բաղադրյալ դերանուններից մի քանիսն ունեն հարադիր գրություն (մի քանի, ոչ որ և այլն):

Գոյականին փոխարինող դերանունները հոլովվում են հիմնականում գոյականների նման: Գոյականներից տարբեր կերպ են հոլովվում ես, դու, նա, ինքը, մենք, դուք, սա, դա, ով դերանունները:

Դերանունների գործածությունը խոսքն ազատում է կրկնություններից և խճողումներից:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև: Ծաղկել, քարանալ, անվանվել, քարոզել, ձևել
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր: Մեծանալ, բարձրանալ, կարմրել, տափակել, սրել
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ: Ոչնչանալ, բոլորել, նույնանալ, ամբողջանալ
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:Կրկնել, արագացնել, դանդաղացնել, հաճախել
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ: Վայել, մկկալ, տզզալ, թրխկալ

2.Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ, անդրկառուցել, վերանայել, արտագրել, հակաճառել, մակագրել, մակադառնալ, ստորագրել, ստորահայտնել

  1. Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել:
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել:
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ:

Ա խմբում պարզ բայեր են: Բ և Գ խմբերում բաղադրյալ բայեր: Բ խմբում գրվում են միասին իսկ, Գ-ում՝ հարադիր:

Leave a comment